Վ. Այվազյան. «Պետք է ուղղակի Թուրքիային բերենք բարիության դաշտ»

14:01 20/03/2010 » Քաղաքական

Վ. Այվազյան. «Պետք է ուղղակի Թուրքիային բերենք բարիության դաշտ»

«Մենք բազմիցս ասել ենք, որ հայ-թուրքական արձանագրությունների հիմքում նախապայմաններ չկան. մեզ համար նախապայմանը սահմանի բացումն է», -այսօր «Հայելի» ակումբում հայտարարեց ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը:

Սակայն նրա ընդդիմախոս Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը հակառակն էր պնդում. « Հայ-թուրքական արձանագրությունների հիմքում ընկած հիմնական նախապայմաններից մեկը ղարաբաղյան հակամարտության խնդիրն է»:

Նրա խոսքով, թուրք հասարակությունը այս պահին պատրաստ չէ հայոց ցեղասպանության փաստն ընդունել:
 
«Հետևաբար քանի դեռ նրանք պատրաստ չեն այդ քայլին գնալ, ապա Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը վտանգում է Հայաստանին, ինչպես նաև այդ երկում հայերի գոյությունը», -հայտարարեց տիկին Սարգսյանը:

Նա համոզված է, որ հայ-թուրքական արձանագրությունները Թուրքիայի խորհրդարանում չեն վավերացվի: «Եթե նախապայմաններ չկան, թող Թուրքիան բարի լիներ, ինչպես փակել էր սահմանը, այդպես էլ բացեր», -հավելեց ընդդիմության ներկայացուցիչը:

Վարդան Այվազյանը իր հերթին նշեց, որ որպեսզի Թուրքիան բարի կամք դրսևորեր և այդ քայլին գնար, ուղղակի անհրաժեշտ էր, որ արձանագրությունները ստորագրվեին: «Ինքը բարի չէ, ո՞նց անենք, որ բարի լինի: Պետք է ուղղակի Թուրքիային բերենք բարիության դաշտ», -ասաց  Այվազյանը:
 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց