16:05 22/03/2010 » Քաղաքական
Իշխանության ներկայացուցիչը թերթել է Բագրատյանի «100 քայլը» և կարծիք կազմել. «Գործնական ծրագիր չէ»
Հանրապետական կուսակցությունում ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի «100 քայլ» տնտեսական ծրագիրը չի քննարկվել: Այդ մասին այսօրվա ասուլիսում տեղեկացրեց ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը` նշելով, որ ինքն այդ ծրագիրն ուղղակի թերթել է ու կարծիք կազմել, որ այն գործնական ծրագիր չէ, այլ «տեսական գրված ծրագիր»:
«Ես չեմ ասում, թե քանի որ դա ընդդիմությունն է առաջարկել, ուրեմն դա շատ վատ ծրագիր է: Բնականաբար, առաջին հայացքից նորմալ է, բայց մինչև պրակտիկայում չկիրառվի… դժվար է ասել: Երբ նրանք գան իշխանության, թող իրենց ծրագիրն իրագործեն», - հավելեց իշխանության ներկայացուցիչը:
Այսինքն ՀՀԿ փոխնախագահը չի՞ բացառում, որ ընդդիմությունը կգա իշխանության, հնչած հարցին, խորհրդարանականը պատասխանեց. «Ժողովրդավարական երկրում, եթե ցանկացած ուժ ստանում է հասարակության պաշտպանությունը, ապա գալիս է իշխանության: Չի բացառվում, որ կարող են գալ, խնդրեմ երկու տարի հետո ընտրություններ են, թող փորձեն` կարո՞ղ են գալ, թե՞ ոչ»:
Ինչ վերաբերում է արտահերթ ընտրություններին, Զոհրաբյանը հայտարարեց, որ երկրում արտահերթ ընտրություններ անցկացնելու համար լուրջ հիմքեր չկան: Իսկ այդ մասին ընդդիմության հայտարարությունը, ըստ Զոհրաբյանի, ուղղված էր միջազգային հանրությանն ու մեր հասարակությանը: «Այսպիսով նրանք սկսել են պատրաստվել հերթական ընտրություններին», -նկատեց ՀՀԿ փոխնախագահը:
Աղբյուր` Panorama.am
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
22:20 31/07/2010 » Քաղաքական
Օգոստոսի մեկից Ռուսաստանը նախագահելու է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդում
21:25 31/07/2010 » Հասարակություն
Պակիստանում ջրհեղեղի պատճառով մահացածների թիվը հասել է 800-ի
20:35 31/07/2010 » Քաղաքական
20:04 31/07/2010 » Տնտեսություն
16:02 31/07/2010 » Սպորտ
Վենգեր. «Միշտ ասել եմ, որ Սեսկ Ֆաբրեգասը մեր ավագն է լինելու հաջորդ մրցաշրջանում»
«Առաջարկում եմ զերծ մնալ ԼՂ հակամարտության հարցը քննարկելուց»
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի նամակը ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ջոն Թաներին
