21:01 30/07/2010 » Քաղաքական
«Ալ Քաիդան« ծրագրել էր կրկնել սեպտեմբեր 11-ի ահաբեկչությունները Քաբուլում
Wikileaks ինտերնետային աղբյուրը Աֆղանստանի պատերազմի վերաբերյալ արխիվային գաղտնի փաստաթղթեր է հրապարակել, որտեղ տեղեկատվություն կա այն մասին, թե «Ալ Քաիդա» միջազգային ահաբեկչական կազմակերպության կողմից 2001 թ-ի սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ում իրականացրած ահաբեկչական գործողությունների սցենարով հարձակումներ է ծրագրված եղել նաև Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում:
Այս մասին այսօր գրում է բրիտանական Guardian պարբերականը:
Պարբերականի հավաստմամբ, ամերիկյան ռազմական հետախուզության տվյալները բացահայտել են, թե «Ալ Քաիդայի» երկրորդ անձը` Այման ալ-Զավահիրին, անձամբ հրահանգել էր 22 հոգուց բաղկացած ահաբեկչական խմբի զավթել Քաբուլի օդանավակայանից մի քանի ինքնաթիռներ ու թռիչքից հետո դրանք ուղղել աֆղանական մայրաքաղաքի մի շարք օբյեկտների վրա:
Հարձակման ենթակա հավանական թիրախներից նշված են նախագահ Համիդ Կարզայի նստավայրը, Մեծ Բրիտանիայի ու ԱՄՆ-ի դեսպանատները և ՆԱՏՕ-ի տեղի կենտրոնակայանը:
91 հազար գաղտնի փաստաթղթերի արխիվն հայտնվել է Wikileaks կայքում հուլիսի 26-ին: Աղբյուրի ղեկավարությունը մոտ ապագայում պատրաստվում է հրապարակել ևս 15 հազար փաստաթուղթ, որոնք հավաքագրվել ու փոխանցվել են տարբեր գերատեսչություններում անանուն միջնորդների կողմից:
Արխիվային փաստաթղթերի հրապարակումից հետո ամերիկյան ռազմական գերատեսչությունը սկսել է հետաքննություն տեղեկատվական արտահոսքի մեղավորներին գտնելու նպատակով: Հուլիսի 29-ին հայտնի է դարձել, որ հետաքննությանն է միացել նաև Հետախուզության Դաշնային Բուրոն: ԶԼՄ-ների հաղորդմամբ, արտահոսքի հիմնական կասկածյալներից է ռազմական հետախուզության վերլուծաբան Բրեդլի Մենինգը(Bradley Manning), ով նախկինում արդեն Wikileaks կայքի միջոցով տարածել էր գաղտնի փաստաթղթային նյութեր:
Աղբյուր` Panorama.am
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
20:50 02/09/2010 » Քաղաքական
Սպանված ադրբեջանցի դիվերսանտների իրական թիվ կամաց-կամաց բացահայտվում է
20:09 02/09/2010 » Սպորտ
20:05 02/09/2010 » Սպորտ
19:56 02/09/2010 » Սպորտ
Ջովաննի Տրապատոնի. «Հայաստանի հավաքականն արագ և տեխնիկապես գրագետ ֆուտբոլ է ցուցադրում»
19:56 02/09/2010 » Քաղաքական
Ինչո՞ւ է աղմկում Իլհամ Ալիևը
Ի. Ալիևի հայտարարությունների նպատակը մոտալուտ պատերազմի պատրանք ստեղծելն է, որի միջոցով հանրության ուշադրությունը կշեղվի ներքին խնդիրներից և սոցիալական անարդարությունները կմղվեն երկրորդ պլան:
