- 18:44 | Աշխարհում Հյուպ Հայնկես. «Բավարիայի» ֆուտբոլիստները պետք է խաղան`չնայած սառնամանիքին
Մարզիչն իր սաներին հորդորել է արհամարհել եղանակային պայմանները և մասնակցել փետրվարի 4-ին «Համբուրգ»-ի հետ նախատեսված մրցավեճին:
Աղբյուր` «Ռիա Նովոստի» (РИА Новости) - 18:32 | Աշխարհում Այաթոլլա Ալ Խամենեի. Արևմուտքի ճնշումներն ավելի հզոր են դարձնում Իրանին
«Իրանը վրեժխնդիր կլինի արևմտյան երկրներից նավթի վերաբերյալ պատժամիջոցներ կիրառելու և սպառնալիքներ ներկայացնելու համար», - ասաց նա:
Աղբյուր` «Իզվեստիա» (Известия) - 18:19 | Աշխարհում Եգիպտոսում առևանգել են երկու ամերիկացի զբոսաշրջուհիների
ԱՄՆ քաղաքացիներին ու նրանց եգիպտացի ուղեկցողին գերեվարել են զինված խմբավորման անդամները, ովքեր հարձակում են գործել զբոսաշրջիկների ավտոբուսի վրա:
Աղյուր` «ԲիԲիՍի» (BBC) - 18:13 | Աշխարհում Իրանը սպառնացել է արգելել «Սամսունգի» արտադրանքը
Իրանի իշխանությունները վիրավորական են անվանել «Սամսունգ» պլանշետները գովազդող նոր հոլովակը, որը պատրատվել է իսրայելական «Hot» կաբելային օպերատորի կողմից:
Աղբյուր`«Լենտա.ռու» (Lenta.ru) - 18:01 | Աշխարհում Պլյուշչենկոն կվիրահատվի Մյունխենում
Գեղասահորդը մարզումները կանցկացնի տարբեր քաղաքներում` նախապատրաստելով իր նոր ծրագիրը 2014 թ. մրցումների համար:
Աղբյուր` eurosport.ru - 17:58 | Աշխարհում Ադրբեջանի զինծառայողներին կարող են քաղծառայողի կարգավիճակ տալ
Միլի Մեջլիսում նման օրինագծի քննարկումը նախատեսված է այս տարվա գարնանային նստաշրջանի սկզբում:
Աղբյուր`«Ազե.ազ» - 17:45 | Աշխարհում Օբաման պատրաստ է հրաժարվել որոշ շռայլություններից` ի շահ կարիքավորների
Ազգային աղոթքի նախաճաշի առիթով տրված ուղերձի ժամանակ ԱՄՆ նախագահը վերահաստատել է իր հավատարմությունը քրիստոնեական կրոնին և սկզբունքներին:
Աղբյուր`«Լենտա.ռու» (Lenta.ru) - 17:42 | Աշխարհում Գերմանիան պարտավորված չէ վճարել նացիստների հանցագործությունների համար
ՄԱԿ-ի միջազգային դատարանը մերժել է Բեռլինից ֆինանսական փոխհատուցում ստանալու վերաբերյալ Իտալիայի պահանջը, որը քննվում էր 2008 թ. ի վեր:
Աղբյուր` Լենտա.ռու (Lenta.ru) - 17:33 | Հայաստան «Եվրանեսթ»-ի առաջին արտագնա նիստը կկայանա Երևանում
«Եվրանեսթ»-ի խորհրդարանական վեհաժողովի Սոցիալական, մշակութային և կրթական հանձնաժողովների նիստը տեղի կունենա 3 շաբաթ հետո», -հայտնեց Վ. Հովհաննիսյանը:
Աղբյուր`Panorama.am - 17:29 | Աշխարհում Ուկրիանան ահազանգում է. 100-ից ավելի զոհ
Սառնամանիքի հետևանքով զոհվածների մեծ մասը տնանկներ են, որոնցից շուրջ 65 հոգու դին հայտնաբերվել է փողոցներում:
Աղբյուր`ԲիԲիՍի (BBC) - 17:13 | Հայաստան Գ.Մակարյան.Ադրբեջանը չի կարող երկար ժամանակ ռազմատենչ հայտարարություններ անել
«Ադրբեջանի նավթի պաշարները նվազել են: Դա նշանակում է, որ նա չի կարող երկարատև պատերազմի մեջ մտնել, քանի որ կքայքայվի երկրի տնտեսությունը», - ասաց նա:
Աղբյուր`Panorama.am - 17:03 | Աշխարհում Խորտակված «Կոստա Կոնկորդիա»-ում մնացել է արվեստի 6000 գործ
Առավել մեծ արժեք է ներկայացրել 18-19-րդ դարերի ճապոնական գրավյուրային հավաքածուն:
Աղբյուր`«Ասոշեյթիդ Պրես» (Associated Press) - 16:58 | Աշխարհում Հունգարական խոշոր պետական ավիաընկերությունը դադարեցնում է չվերթները
Malev-ի ղեկավարությունը ստիպված է կասեցնել շուրջ 64 տարվա անընդմեջ գործունեությունը` ֆինանսական խնդիրների պատճառով:
Աղբյուր` «ՌԻԱ Նովոստի» (РИА “Новости”) - 16:41 | Աշխարհում Բրիտանացի նախարարը պաշտոնից հեռացել է մեքենան արագ վարելու համար
Երկրի իրավապահները բացահատել են Քրիս Հյուհնի 9-ամյա վաղեմության սուտը, ով նշել էր, թե մեքենայի ղեկին եղել է իր նախկին կինը:
Աղբյուր`Լենտա.ռու (Lenta.ru) - 16:30 | Հայաստան Երևանի ծառերը կգույքագրվեն
Դա հնարավորություն կընձեռի վերահսկել մայրաքաղաքի կանաչ գոտիները, ծառերի և թփերի նկատմամբ խնամքն ու դրանց պահպանումը:
Աղբյուր`Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչություն - 16:22 | Հայաստան Երևանի քաղաքապետն ընտրվել է ԵՃՇՊՀ խորհրդի նախագահ
Աղբյուր` Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
- 16:04 | Հայաստան Մութալիբով. ԼՂ հակամարտության բանալիները Ռուսաստանի ձեռքում են
«Ֆրանսիայի Սենատի հայանպաստ որոշման պատճառով Բաքուն չպետք է հակադրվի Փարիզին»,- գտնում է Ադրբեջանի նախկին նախագահը:
Աղբյուր` Ազե.ազ - 16:01 | Հայաստան Տարոն Մարգարյանն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի դեսպանին
«Երևանն ու Թբիլիսին լայն հնարավորություն ունեն զարգացնելու գործընկերային հարաբերությունները մի շարք ոլորտներում»,- նշել է քաղաքապետը:
Աղբյուր` Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն - 15:54 | Աշխարհում ՌԴ պաշտոնյաներին կգնահատեն անձնական արդյունավետության համակարգով
Վ.Պուտինը վստահ է, որ այդ միջոցի կիրառումը նպաստելու է նախարարությունների և այլ գերատեսչությունների աշխատակիցների գործունեության թափանցիկությանը:
Աղբյուր` «Ռիա Նովոստի» (РИА Новости) - 15:45 | Հայաստան Ր. Հովհաննիսյան. «Ժառանագությունը» կեղծողների հետ չի կարող համագործակցել
«Համագործակցությունը չի կարող լինել ոչ Երևանում, ոչ Եվրոպայում»,- ընդգծեց նա:
Աղբյուր`Panorama.am - 15:37 | Աշխարհում Զիդանը դատի կտա իրեն մարմնավաճառ անվանող հումորիստին
Կենդանի լեգենդը նշում է, որ Քրիստոֆն ազատ խոսքի իրավունք ունի, բայց այս պարագայում իրեն կփոխհատուցի 75 000 եվրո:
Աղբյուր` eurosport.ru - 15:29 | Աշխարհում Ավստրալիայի արևելյան շրջաններում ջրհեղեղ է
Բազմաթիվ բնակավայրեր հայտվել են ջրի տակ, տարհանվել են տասնյակ հազարավոր մարդիկ:
Աղբյուր`Լենտա.ռու (Lenta.ru) - 15:23 | Աշխարհում Կիպրոսը Թուրքիայի հարցով ՄԱԿ-ին բողոքի նոտա կհղի
Պատճառը Թուրքիայի նավթա-գազային պետական ընկերության՝ Կիպրոսի հսկողության ներքո գտնվող ջրային տարածքներում փորձնական հորոտման աշխատանքներ սկսելու մտադրությունն է:
Աղբյուր`«Իտար-Տասս» (ITAR-TASS) - 15:11 | Աշխարհում Իրանի իշխանություններն արգելել են իրենց քաղաքացիներին ցամաքով գնալ Սիրիա
Թեհրանի նախազգուշացումները հիմնականում ուղղված են իրանցի ուխտավորներին, որոնք հազարավոր խմբերով ամեն տարի ուխտագնացության են մեկնում Սիրիա:
Աղբյուր` «Ռիա Նովոստի» (РИА Новости) - 15:07 | Հայաստան Գ.Մելիքյան. ՀՀԿ նախընտրական ցուցակը պետք է գլխավորի նախագահ Սերժ Սարգսյանը
«ՀՀԿ-ի համար խորհրդարանական ընտրություններն ինքնանպատակ չեն: Թե խորհրդարանական, թե նախագահական ընտրությունները ՀՀԿ-ի համար մեկ գործընթաց են»,- նշեց նա:
Աղբյուր`Panorama.am - 15:02 | Աշխարհում Թուրքիան կարող է ապաստան տալ Ասադի ընտանիքին
«Եթե Սիրիայի առաջնորդի ընտանիքի կողմից նման խնդրանք լինի, ապա, անշուշտ, մենք դա կընդունենք»,-հայտարարել է Թուրքիայի նախագահը:
Աղբյուր`ԲիԲիՍի (BBC) - 14:51 | Աշխարհում «Յուվենթուսը» ցանկանում է երկարաձգել Բուֆոնի պայմանագրի ժամկետը
Գործող պայմանագրի ժամկետը մինչև 2013 թ. հուլիսն է, սակայն ղեկավարությունը նախատեսել է դարպասապահին պահել ևս 4 մրցաշրջան:
Աղբյուր`«Football Italia» - 14:37 | Հայաստան Տարասով. Հայաստանը կարողացավ տարածաշրջանում պահպանել ստատուս քվոն և ընդարձակել «հարձակման ճակատը»
«Միևնույն ժամանակ նա կտրուկ սահմանափակեց Թուրքիայի հնարավորությունները՝ մանևրելու կովկասյան ուղղությամբ»,- գրում է քաղաքագետը:
Աղբյուր`«Ռեգնում» (Regnum) - 14:30 | Աշխարհում BBC-ն ցուցադրել է «Պուտինը, Ռուսաստանն ու Արևմուտքը» ֆիլմի 3-րդ մասը
Այն ամբողջությամբ նվիրված է ռուս-վրացական հարաբերություններին, որի հիմնական առանցքը 2008 թ. օգոստոսյան հակամարտության ժամանակաշրջանն է:
Աղբյուր` «Ռիա Նովոստի» (РИА Новости) - 14:24 | Հայաստան «Հայկական ժամանակ»-ի լրագրողի նկատմամբ քրեական գործ է հարուցվել
Հայկ Գևորգյանի նկատմամբ գործը հարուցվել է ՀՀ ՔՕ 242 հոդվածի 1-ին մասի և 244-րդ հոդվածի հատկանիշներով:
Աղբյուր` Ոստիկանության լրատվական ծառայություն - 14:09 | Հայաստան ՀՀ վարչապետն ընդունել է Մեծ Բրիտանիայի դեսպաններին
«Կարևոր է, որպեսզի Մեծ Բրիտանիայի դիվանագիտոթյունը տարածաշրջանում ապահովի բալանսավորված մոտեցում»,-ասել է Տիգրան Սարգսյանը:
Աղբյուր` ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն - 13:53 | Աշխարհում Ադրբեջանի նախագահի նստավայրը հոսանքազրկվել է
Դա տեղի է ունեցել հոսանքի գծերի բարձր լարման պատճառով:
Աղբյուր`«Թուրան» - 13:44 | Աշխարհում Հիլարի Քլինթոնը մասնակցելու է Մյունխենյան վեհաժողովին
Պետքարտուղարի մասնակցությունը նախատեսված է փետրվարի 3-5-ը եվրոպական այցի շրջանակներում:
Աղբյուրը`«Ռիա Նովոստի» (РИА Новости) - 13:43 | Հայաստան ԱԺ-ում Գոհար Պողոսյանին փոխարինողը հայտնի է
ԱԺ հասարակայնության և տեղեկատվության հետ կապերի վարչության պետ է նշանակվել «Արմենպրես»-ի նախկին ղեկավար Հրայր Զորյանը:
Աղբյուր`Panorama.am - 13:35 | Աշխարհում Թուրքիան ֆրանսիական ռազմական օդանավերին թույլ չի տվել մտնել իր օդային տարածք
Օդանավերը ստիպված են եղել այլ երկրների օդային տարածքով վերադառնալ Ֆրանսիա:
Աղբյուր`«Turkiyegazetesi.com» - 13:31 | Աշխարհում Ռուսաստանը ՄԱԿ-ի ԱԽ-ում մեղմացրել է Սիրիայի նկատմամբ պատիժը
Բանաձևի տեքստից հանվել է դեպի Սիրիա զենքի առաքման վրա արգելանքը:
Աղբյուրը`Կոմերսանտ.ռու (Коммерсанть.ru) - 13:20 | Հայաստան ՀՅԴ-ն մեծամասնական ընտրատարածքներում թեկնածուներ կառաջադրի
«Եթե լինեն մեծամասնական տեղեր, ապա մենք «շատ կարևոր» մեծամասնական ընտրատարածքներում պայքարելու ենք սեփական թեկնածուներով», - ասաց Վ.Հովհաննիսյանը:
Աղբյուր`Panorama.am - 13:14 | Աշխարհում Ջիոեվան համոզված է, որ ինքը Հարավային Օսիայի նախագահն է
Մարտին կայանալիք ընտրություններից առաջ նա մնացյալ թեկնածուներին հորդորել է սատարել իրեն` որպես միակ օրինական նախագահի:
Աղբյուրը` «Ռիա Նովոստի» (РИА Новости) - 13:07 | Աշխարհում ՖԻՖԱ-ն կարող է որակազրկել Եգիպտոսի հավաքականին
Երկրի վարչապետը արդեն պաշտոնանկ է արել ֆուտբոլային ֆեդերացիայի ողջ անձնակազմին:
Աղբյուր`«Times» - 12:51 | Հայաստան Հայտնի է «Ժառանգության» համագումարի օրը
Մարտի 2-ին կայանալիք համագումարին կքննարկվի գալիք ընտրություններին մասնակցելու վերաբերյալ հարցեր:
Աղբյուր`Panorama.am - 12:46 | Աշխարհում ԱՄՆ պաշտպանության նախարարը գիտի, թե երբ Իսրայելը կհարվածի Իրանին
Որպես հնարավոր ժամկետներ Լեոն Պանետտան նշել է ապրիլ, մայիս կամ հունիս ամիսները:
Աղբյուր`Լենտա.ռու (Lenta.ru) - 12:39 | Աշխարհում Պուտինը վստահ է, որ ամերիկյան ՀՀՊ-ն ուղղված է Ռուսաստանի դեմ
«Այն, անկասկած, միտված է չեզոքացնելու Ռուսաստանի հրթիռային և միջուկային ներուժը», - ասել է նա:
Աղբյուր`1tv.ru - 12:35 | Աշխարհում Նոր գազային կոնֆլիկտ Մոսկվա-Կիև հարաբերություններում
Պատճառն, ըստ «Գազպրոմի» մասնագետների, Կիևի կողմից գազի ծավալների թույլատրելիից ավելի կուտակումն է:
Աղբյուր`Լենտա.ռու (Lenta.ru) - 11:57 | Աշխարհում Ադրբեջանին կոչ են անում արդարացի փոխհատուցում տալ քաղաքացիներին
ԵԽԽՎ զեկուցողները հույս են հայտնել, որ երկրի իշխանությունները շուտով ազատ կարձակեն «խղճի բանտարկյալներին»:
Աղբյուր`«Թուրան» - 11:47 | Աշխարհում Իրանը հայտարարել է հետազոտական արբանյակի գործարկման մասին
Այն կշռում է 50կգ և նախատեսված է երկրի մակերևույթը ուսումնասիրելու համար:
Աղբյուր`«Լենտա.ռու» (Lenta.ru) - 11:26 | Հայաստան ՀՀ-ում կան դժվարանցանելի ճանապարհներ
Դրանք են` Գյումրի-Ախուրյան-Աշոցք, Գյումրի-Սպիտակ հատվածները և Սելիմի լեռնանցքը:
Աղբյուր` Տրանսպորտի և կապի նախարարություն - 11:21 | Հայաստան Չինական հատուկ համերգ` Հայաստանում
Այն նվիրված կլինի հայ-չինական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին:
Աղբյուր` ԵրՊԼՀ լրատվության բաժին - 11:07 | Հայաստան Հրդեհ`«Շիրակ» հյուրանոցում
Այրվել է հյուրանոցի կառավարչի սենյակը:
Աղբյուր`ԱԻՆ լրատվական կենտրոն - 11:02 | Աշխարհում Նոր բախումներ Կահիրեում. կան 600-ից ավելի տուժած
Ցուցարարները կոչ են արել երկրի բարձրագույն Զինվորական ղեկավարությանը վայր դնել լիազորությունները:
Աղբյուր`«Ասոշիեյթիդ Պրես» (Associated Press) - 10:50 | Աշխարհում Սիրիայի վերաբերյալ բանաձևի տեքստը համաձայնեցվել է
Փաստաթղթից հանվել է Բաշար ալ-Ասադին ուղղված կոչը` փոխանցել իշխանությունը փոխնախագահին:
Աղբյուր`«Ֆրանս Պրես» (Agense France-Presse)
22:00 30/07/2010 » Քաղաքական
Սարկոզի. Հանցագործներին պետք է զրկել ֆրանսիական անձնագրից
Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին հայտարարել է, որ ներգաղթյալները, որոնք սպառնում են Ֆրանսիայի ոստիկանության անվտանգությանը, պետք է զրկվեն ֆրանսիական անձնագրից:
Ֆրանսիայի ղեկավարն այս մասին հայտարարել է Գրենոբլում, որտեղ հուլիսի կեսերին ներգաղթյալներն անկարգություններ էին կազմակերպել և այրել մի շարք ավտոմեքենաներ:
Սարկոզին դեռ արտգործնախարարի պաշտոնը զբաղեցնելու ժամանակից հայտնի է ներգաղթյալների նկատմամբ ունեցած իր կոշտ դիրքորոշմամբ:
Հաղորդում է BBC-ին:
Աղբյուր` Panorama.am
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
23:03 03/02/2012 » Իրավունք
Եռօրյա ժամկետում Հայկ Գևորգյանը կներկայացվի դատարան. ՔԳՎ պետ
20:35 03/02/2012 » Քաղաքական
ԼՂՀ ՊԲ զինծառայողը մահացել է հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին
20:30 03/02/2012 » Իրավունք
«Գնացել, նստել է բորդյուրին, գլուխը խփել է պատին». Փաշինյանը և Հայկի փաստաբանը էական փաստեր ունեն
20:29 03/02/2012 » Քաղաքական
Քննարկվել են փետրվարի 17-ին նախատեսված ՀԱԿ հանրահավաքի նախապատրաստական աշխատանքները
20:26 03/02/2012 » Հասարակություն
ԱԻՆ. Ձնաբքի և մերկասառույցի հետևանքով փակ է Սելիմի լեռնանցքը








Ռոբերտ Հարությունյան. Ես հեռու եմ այն մտքից, որ Հայաստանում սպասվում են լուրջ քաղաքական խնդիրներ և չեմ կարծում, որ ընտրությունները լուրջ ազդեցություն են ունենալու ներդրողների համար:
Մարդու իրավունքների պաշտպանի երկու տեղակալների նշանակումը որոշ տարակուսանքի տեղիք է տվել: ՄԻՊ-ն այժմ ունի մեկ գլխավոր խորհրդական և չորս այլ խորհրդականներ, իսկ այսօրվանից ահա ունենալու է երկու տեղակալ
«Հուզվում էի: Վստահ չէի` խաղալ հաղթանակի՞ համար, թե ապահովել ոչ-ոքի… Ամեն ինչի մասին մտածում էի: Ի վերջո, հաղթեց իրատեսությունը, և ես որոշեցի հանգիստ ու հուսալի խաղալ»