Չավեսը զորք է ուղարկել Կոլումբիայի հետ սահմանակից շրջաններ

20:35 31/07/2010 » Քաղաքական

Չավեսը զորք է ուղարկել Կոլումբիայի հետ սահմանակից շրջաններ

Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը զորք և ավիացիա է ուղարկել երկրի` Կոլումբիայի հետ սահմանակից շրջաններ: Ինչպես տեղեկացնում է Ռոյթերս(Ruters) գործակալությունը, իր որոշումը Չավեսն հիմնավորել է Կոլումբիայի կողմից հավանական ագրեսիայի կիրառմամբ, հաշվի առնելով այդ երկրի նախագահ Ալվարո Ուրիբեի նախագահի պաշտոնից հեռանալու փաստը:

Նշենք, օգոստոսի 7-ին Ալվարո Ուրիբեն իր լիազորությունները կհանձնի վերջերս նախագահական ընտրություններում հաղթող ճանաչված նախկին ՊՆ նախարար Խուան Մանուել Սանտոսին (Juan Manuel Santos):

«Այս վերջին օրերին Ուրիբեից կարելի սպասել ամեն ինչ»,-Չավեսի խոսքերը վկայակոչում է գործակալությունը: Ավելի վաղ Չավեսը չէր բացառել Կոլումբիայի հետ պատերազմի հավանականությունը:

Կոլումբիայի և Վենեսուելայի միջև հարաբերությունները մնում են լարված վերջին մի քանի տարիների ընթացքում: Երկու երկրների միջև հարաբերությունների պարբերաբար լարվածությունը ժամանակ առ ժամանակ վերածվում է բացահայտ հակամարտության փոխադարձ սպառնալիքներով ու մեղադրանքներով: 2010 թ-ի հուլիսի կեսերին Բոգոտան հերթական անգամ Չավեսի վարչակազմին մեղադրեց կոլումբիական արմատական ահաբեկիչներին հովանավորելու մեջ, ինչին Վենեսուելան պատասխանեց Կոլումբիայի հետ դիվանագիտական հարաբերությունների խզմամբ:
 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց