Օգոստոսի մեկից Ռուսաստանը նախագահելու է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդում

22:20 31/07/2010 » Քաղաքական

Օգոստոսի մեկից Ռուսաստանը նախագահելու է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդում

Վաղը` օգոստոսի մեկից Ռուսաստանը մեկ ամսով ստանձնելու է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի նախագահությունը:
Այս մասին հաղորդում է Ռոսբալտ (Rosbalt) գործակալությունը:

Ըստ տեղեկատվության, Խորհրդի նախագահ` ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը օգոստոսի 2-ին հանդիպելու է լրագրողների հետ և ներկայացնելու իր երկրի նախագահության ժամանակահատվածում Անվտանգության Խորհրդում քննարկվելիք հարցերի շրջանակը:

Ըստ նախնական տեղեկատվության, քննարկվելիք հարցերի շարքում են ՄԱԿ խաղաղապահ առաքելությունները Իրաքում և Լիբանանում, իրավիճակը Կոսովոյում ու Մերձավոր Արևելքում:

Նշենք, ՄԱԿ Անվտանգության Խորհուրդը բաղկացած է 5 մշտական և 10 ոչ մշտական անդամներից: Անվտանգության Խորհրդի մշտական անդամներն են Ռուսաստանը, Միացյալ Նահանգները, Չինաստանը, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան: Խորհրդի ոչ մշտական անդամներն ընտրվում են Գլխավոր Ասամբլեայի կողմից երկու տարի ժամկետով: ՄԱԿ Անվտանգության Խորհուրդը կրում է միջազգային անվտանգության պահպանման հիմնական պատասխանատվությունը և կազմակերպության միակ կառույցն է, որի որոշումները կրում են պարտադիր բնույթ անդամ բոլոր երկրների համար:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց