Ադրբեջանցիները դիվերսիայի փորձի ժամանակ 7 զոհ ու վիրավոր են տվել

12:30 01/09/2010 » Քաղաքական

Ադրբեջանցիները դիվերսիայի փորձի ժամանակ 7 զոհ ու վիրավոր են տվել

«Ադրբեջանի կողմից տարածված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, դեռ ավելին, դեպքերը ներկայացվում են գլխիվայր: Դիվերսիոն գործողության նախաձեռնողը եղել է ադրբեջանական կողմը, ինչի արդյունքում հակառակորդը ետ է շպրտվել դեպի իր ելման դիրքերը»,- անդրադառնալով Ադրբեջանական դիվերսիոն խմբի կողմից՝ Չայլու գյուղի ուղղությամբ իրականացված հերթական դիվերսիոն գործողությանը՝ Panorama.am-ի հետ զրույցում նշեց ԼՂՀ ՊԲ հրամանատարի մամլո խոսնակ Սենոր Հասրաթյանը:

Նշենք, որ ադրբեջանական կողմն արդեն իսկ խոստովանել է, որ իրենց կողմից զոհեր են գրանցվել, սակայն նշել է, որ զոհեր է գրանցել նաև հայկական կողմը:

«Մարտի ընթացքում, Ադրբեջանական բանակը նվազագույնը 7 զոհ և վիրավոր է տվել, որոնցից երկուսի անունն արդեն հայտնի է՝ Վուգար Ամիրով և Պարվին Աբդուլլաև: Իսկ ինչ վերաբերվում է ղարաբաղյան կողմի կորստին, ապա պաշտպանական բանակի ուժերը մարտի ժամանակ 1 վիրավոր են տվել, ով այս պահին գգտնվում է Ստեփանակերտի զինվորական հոսպիտալում և նրա կյանքին վտանգ չի սպառնում»,- ասաց բարձրաստիճան զինվորականը:

Ս. Հասրաթյանի խոսքերով, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական անգամ չի նշում իրենց զոհերի և վիրավորների իրական թիվը, որոնք անհամեմատ շատ են, քան ներկայացված է նրանց պաշտոնական հաղորդագրության մեջ:

Նախորդող նորություն`
Ադրբեջանը դիվերսիոն գործողության փորձ է արել. հայկական կողմը դիմել է համապատասխան քայլերի

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց