20:50 02/09/2010 » Քաղաքական

Սպանված ադրբեջանցի դիվերսանտների իրական թիվը կամաց-կամաց բացահայտվում է

Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություններ են տարածել այն մասին, թե իբր, դեռևս օգոստոսի 10-ին, ադրբեջանական զորամասերից մեկից փախած, այնուհետև քիմիական հեղուկ ընդունած զինծառայողը՝ Տաջադդին Սադիգովը սեպտեմբերի 1-ին, զինվորական հոսպիտալում մահացել է: «ԱՊԱ» լրատվական գործակալության փոխանցմամբ, ադրբեջանի պաշտպանության նախարարությունը զինծառայողի մահվան մասին տեղեկություններն արդեն իսկ հաստատել է:

Նշենք, որ սա, ադրբեջանական բանակում արձանագրված «ինքանսպանության» 3-րդ դեպքն է, որը գրանցվում է Ադրբեջանում, օգոստոսի 31-ից ի վեր, ադրբեջանական դիվերսիոն խմբի կողմից հայկական դիրքի վրա հարձակում գործելուց հետո: Սրանից առաջ, տարբեր «հանգամանքներում ինքնասպանություն էին» գործել 19-ամյա Ալյադին Ջալիլովն ու Նամիգ Պիրմամեդով:

Հիշեցնենք, որ օգոստոսի 31-ին, առավոտյան 06.30-ի սահմաներում, ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից ստացված տեղեկատվության համաձայն, ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու հյուսիս-արևելյան հատվածում` Վերին Չայլու գյուղի շրջանում տեղակայված հայկական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդի կողմից ձեռնարկվել է դիվերսիոն գործողության փորձ:

Ադրբեջանական կողմը նշել էր, որ միջադեպի արդյունքում իրենք 2 զոհ են տվել, սակայն ԼՂՀ ՊԲ հրամանատարի մամլո խոսնակ Սենոր Հասրաթյանը Panorama.am-ի հետ զրույցում նշել էր, որ ադրբեջանական կողմի զոհերը 2-ով չեն սահմանափակվում. Ադրբեջանը 7 զոհ և վիրավոր է տվել:

Նա ընդգծել էր, որ դրանց մեջ ծանր վիրավորներ են եղել և, ամենայն հավանականությամբ, նրանց ևս չի հաջողվի փրկել:

Կարելի է ենթադրել, որ ադրբեջանական բանակում գրանցված վերոնշյալ երեք դեպքերը սերտորեն կապված են ոչ թե զենքի անփույթ օգտագործման, թունավոր հեղուկներ ընդունելի կամ այլ հանգամանքի հետ, այլ Չայլուի ուղղությամբ հակառակորդի կողմից իրականացված դիվերսիոն գործությունների հետ: Հայկական կողմի կանխատեսումներն իրականություն են դառնում, իսկ զոհերի թիվը շարունակում է աճել:

Նախորդող նորություններ`

ՊՆ վարչության պետ. Ադրբեջանական կողմը ստում է սեփական ժողովրդին՝ թաքցնելով զոհերի իրական թիվը

Ադրբեջանը սադրիչ գործողություններով արհեստականորեն ապակայունացնում է իրավիճակը սահմանագոտում և վտանգում բանակցային գործընթացը

Ադրբեջանի ՊՆ-ն այլևս անկարող է քողարկել դիվերսիայի հետևանքով սպանված զինծառայողների իրական թիվը

Ադրբեջանցիները դիվերսիայի փորձի ժամանակ 7 զոհ ու վիրավոր են տվել

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց