19:56 02/09/2010 » Քաղաքական

Կհանդիպեն Իրանի, Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարները

Հայաստանի հարևան երեք երկրների արտգործնախարարների հանդիպում է սպասվում: Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, վկայայկոչելով Թուրքիայի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Օսման Սերտին, Իրանի, Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարները պատրաստվում են եռակողմ հանդիպման:

Ակնկալվում է, որ Դավութօղլու, Մամեդյարով-Մոթաքի հանդիպումը կկայանա Թուրքիայի, Իրանի, ու Նախիջևանի սահմանում: Հանդիպման վերաբերյալ հստակ ժամկետներ դեռևս չեն նշվում: Սերտի խոսքով, հանդիպման հիմնական նպատակն է քննարկել կողմերի համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց