ԱՄՆ-ն զրահատեխնիկայի տարանցման համար դիմելու է Թուրքիային

13:18 03/09/2010 » Քաղաքական

ԱՄՆ-ն զրահատեխնիկայի տարանցման համար դիմելու է Թուրքիային

Թուրքական «Յենիշաֆաք» (YeniSafak) օրաթերթը գրում է, որ 7 տարվա օկուպացումից հետո ռազմական օպերացիան ավարտած ԱՄՆ-ն Իրաքում գտնվող իր ցամաքային և ռազմաօդային ծանր զրահատեխնիկան Միացյալ Նահանգներ վերադարձնելու համար Թուրքիայից տարանցման թույլտվություն է խնդրել:

Պաշտոնական մակարդակով այդ հարցը բարձրացնելու համար էլ այսօր Թուրքիա է ժամանելու ԱՄՆ զինուժի գլխավոր շտաբի պետ, ծովակալ Մայքլ Մյուլենը: Վերջինիս այցի նպատակը միայն դրանով չի սահմանափակվում: Մյուլենը մտադիր է թուրքական կողմի հետ քննարկել նաև Թուրքիայում զանգվածային ոչնչացման զենքի դեմ պայքարի շրջանակներում հակահրթիռային պաշտպանության համակարգ տեղադրելու մասին հարցը:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց