Արցախի անկախության 19-րդ տարեդարձը նշել են Բուենոս Այրեսում

17:21 03/09/2010 » Քաղաքական

Արցախի անկախության 19-րդ տարեդարձը նշել են Բուենոս Այրեսում

Արգենտինայում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ Բուենոս Այրեսի Հայաստանյայց Առաքելական եկեղեցում նախօրեին տեղի է ունեցել Արցախի անկախության 19-րդ տարեդարձին նվիրված միջոցառում:

Հայաստանի և Արցախի օրհներգերից հետո ներկաներին իրենց խոսքն են ուղղել Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը և արգենտինահայ հայտնի մտավորական Պետրոս Հաջյանը:

ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, Հայաստանի դեսպանն իր ելույթում կարևորել է Բուենոս Այրեսում Արցախի անկախության տոնը հանդիսությամբ նշելու հանգամանքը, անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անցած դժվարին, բայց փառահեղ ճանապարհին` շեշտելով, որ հայկական երկրորդ պետությունը տարեցտարի ամրապնդում է իր պետականությունն ու քաղաքացիական հասարակության կառույցները:

Այնուհետև դեսպան Կարմիրշալյանը համայնքային կազմակերպությունների ղեկավարների ուղեկցությամբ ծաղկեպսակ է դրել եկեղեցու հարևանությամբª արգենտինահայ հայտնի երաժիշտ Գագիկ Գասպարյանի նվիրատվությամբ կառուցված Արցախի անկախության համար զոհված մարտիկների հուշարձանին: Միջոցառմանը մասնակցեցին արգենտինահայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ, հայկական դպրոցների աշակերտներ, դեսպանության անձնակազմը:
 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց