Բաբուխանյանը Տեր-Պետրոսյանին խորհուրդ է տալիս Ազատության հրապարակի հին ասֆալտից մի կտոր գտնել ու դրա վրա հանգիստ կանգնել

18:17 03/09/2010 » Քաղաքական

Բաբուխանյանը Տեր-Պետրոսյանին խորհուրդ է տալիս Ազատության հրապարակի հին ասֆալտից մի կտոր գտնել ու դրա վրա հանգիստ կանգնել

«ՀԱԿ-ին իրականում ոչ թե բուն հանրահավաքն է հետաքրքրում, ժողովրդին ինչ-որ բան հասցնելը, գաղափարախոսությունը, այլ բացառապես հնարավորին աղմկահարույց սկանդալներ, քաշքշուկներ, ծեծկռտուք հրահրելը, որպեսզի անպայման ձերբակալվածներ լինեն, որոնց հարցը հետագայում պարբերաբար, որքան հնարավոր է երկարատև շահարկեն, նրանց անունը քաղբանտարկյալ դնեն կամ ամպագոռգոռ այլ որակումներ տան, ավելին` ցույց տան եվրոպական տարբեր չինովնիկների` սեփական երկիրն առավելագույնս վարկաբեկելու նպատակով», - «Թերթ.ամ»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը` անդրադառնալով ՀԱԿ-ի հետևողական պայքարին` առաջիկա հանրահավաքն անցկացնել Ազատության հրապարակում:

Բաբուխանյանի համոզմամբ, «Լևոն Տեր-Պետրոսյանի ու իր թիմի համար շատ ցանկալի կլիներ, եթե նշյալ ընդհարումների արդյունքում նաև զոհեր լինեն, ինչպես եղավ Մարտի 1-ին»: Նրա կարծիքով, Մարտի 1-ի և իրադարձությունների զոհերի առաջին մեղավորը Լևոն Տեր-Պետրոսյանն է:

«ՀԱԿ-ն իրականում անգաղափար, դատարկ, սնանկ միավոր է, ավազե տնակ, որը պարբերաբար փշրվում է: Եվ սա հասկանում է նաև ԼՏՊ-ն, հասկանում է, որ իր շրջապատը գնալով նվազագույնի է հասնում: Եվ, ըստ երևույթին, հույս ունի` կանգնելով Ազատության հրապարակի ասֆալտի վրա` ոգևորություն կամ ուժ ստանա 88-ի հանգվույն: Սակայն ի դժբախտություն նրա, Ազատության հրապարակի ասֆալտը փոխվել է, թեպետ դեռ ամեն ինչ կորած չէ: Կարելի է դիմել ասֆալտապատման աշխատանքներն իրականացրած կազմակերպությանը` հույսով, թե նրանք միգուցե հին ասֆալտից մի կտոր պահած կլինեն: Այդ դեպքում Լևոն Տեր-Պետրոսյանը հանգիստ կարող է կանգնել այդ մի կտորի վրա»,-ասաց Հայկ Բաբուխանյանը` հավելելով, թե ասելիք, գաղափար և ազնիվ նպատակներ ունենալու դեպքում «ԼՏՊ-ն ու իր շրջապատի մի քանի ավազակներն իրենց հանրահավաքները կարող են կազմակերպել և ասելիքը հանրությանը հասցնել ցանկացած տեղ, այլ ոչ թե հիվանդագին սևեռվեն Ազատության հրապարակի ուղղությամբ»:
 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց