Իրանը կներդնի իր ջանքերը, որպեսզի տարածաշրջանում տարաձայնությունները լուծվեն լավագույն կերպով. Մոթթաքի

17:56 03/09/2010 » Քաղաքական

Իրանը կներդնի իր ջանքերը, որպեսզի տարածաշրջանում տարաձայնությունները լուծվեն լավագույն կերպով. Մոթթաքի

Մենք կարծում ենք, որ տարածաշրջանի խնդիրները պետք է լուծվեն տարածաշրջանի երկրների միջոցով: PanARMENIAN.Net-ին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի արտգործնախարար Մանուչհեր Մոթթաքին` պատասխանելով հարցին, թե արդյոք Իրանը ցանկանո՞ւմ է Ղարաբաղի հարցում Մինսկի խմբին զուգահեռ միջնորդական գործընթաց սկսել:

«Տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության կայացմանն ու միջազգային իրավունքի կանոնների և օրենքների շրջանակներում տարածաշրջանային ու միջազգային հակամարտությունների խաղաղ լուծմանը նպաստելը Իրանի Իսլամական Հանրապետության սկզբունքային քաղաքականությունն է: Իրանի Իսլամական Հանրապետությունը մշտապես հաստատակամ է եղել իրագործելու այդ քաղաքականությունը և այնտեղ որտեղ կարիք լինի, կներդնի իր ջանքերը, որպեսզի տարաձայնությունները լուծվեն լավագույն կերպով, այսինքն ապահովելով հակամարտող երկրների շահերը և հաստատելով տարածաշրջանային կայունություն», -հավելել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

Ըստ Մոթթաքիի, ղարաբաղյան հակամարտությունը, որը գտնվում է հենց Իրանի հարևանությամբ իր նշած շրջանակներից դուրս չէ, հետևաբար այդ ուղղությամբ Իրանի ջանքերն ու նախաձեռնությունները կարող են լրացնել մյուս գործողությունները:


Հիշեցնենք, որ վերջին շրջանում ակտիվ լուրեր էին տարածվում, թե Իրանը պատրաստ է ղարաբաղյան հիմնախնդրի լուծման հարցում հանդես գալ որպես միջնորդ, և պաշտոնական Թեհրանը ներկայացրել է առաջարկ` կազմակերպելու Հայաստանի, Ադրբեջանի և Իրանի արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպում` ղարաբաղյան հակամարտության խնդրի կապակցությամբ:
 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց