- 09:08 | Աշխարհում Հունաստանը պատ է կառուցում Թուրքիայի հետ սահմանին
Նպատակն է կրճատել անօրինական ներգաղթյալների թիվը դեպի Եվրոպա:
Աղբյուր`«Վեստի.ռու» (Vesti.ru) - 09:01 | Աշխարհում Հրշեջը օդանավակայանի կարգավարների փոխարեն իջեցրել է ինքնաթիռը
Հետաքննությունը պարզել է, որ հնդկական Տիրուպատի քաղաքում կարգավարներն ուղղակի մոռացել էին աշխատանքի գնալ:
Աղբյուր`ԲիԲիՍի (BBC)
- 19:10 | Աշխարհում Վաշինգտոնը փակել է ԱՄՆ դեսպանատունը Դամասկոսում
Նման որոշում Սպիտակ Տանը կայացվել է Սիրիայում տիրող լարված իրավիճակի պատճառով և ամերիկյան դիվանագիտական համայնքի անվտանգությունն ապահովելու համար:
Աղբյուր`«Լենտա.ռու» (Lenta.ru)
- 18:44 | Հայաստան Դեռևս վտանգավոր է Սելիմի լեռնանցքով երթևեկելը
Այդ ճանապարհահատվածում առկա մերկասառույցի վերացման նպատակով կատարվում են մաքրման աշխատանքներ:
Աղբյուր`Տրանսպորտի և կապի նախարարություն - 18:31 | Աշխարհում Էգեմեն Բաղըշի դեմ հետաքննություն է սկսվել
Թուրքիայի պետնախարարն օրեր առաջ Ցյուրիխում հայտարարել էր. «Հայոց ցեղասպանություն չի եղել: Դե թող գան ու ինձ ձերբակալեն»:
Աղբյուր`«CnnTurk» - 18:15 | Աշխարհում Օբաման կոչ է արել խուսափել Սիրիայի դեմ պատերազմելուց
«Շատ կարևոր է մեզ համար, որպեսզի փորձենք այդ հարցը կարգավորել առանց արտաքին ռազմական միջամտության, և ես կարծում եմ, որ դա հնարավոր է»,- ասել է ԱՄՆ նախագահը:
Աղբյուր` «ՌԻԱ Նովոստի» (РИА Новости) - 18:13 | Աշխարհում Սարկոզին Մեդվեդևի հետ կքննարկի Սիրիայի շուրջ ստեղծված իրավիճակը
Այդ թեմայով Ֆրանսիայի նախագահը ծրագրել է այսօր երեկոյան հեռախոսազրույց ունենալ իր պաշտոնակցի հետ:
Աղբյուր`«Լենտա.ռու» (Lenta.ru) - 18:05 | Աշխարհում Մահացել է Ռուսաստանի ձիասպորտի բացարձակ չեմպիոնը
Արսենի Շպակովսկին մահացել է Մոսկվայի մարզի Վոլոկոլամսկի շրջանի ձիաբուծարաններից մեկում բռնկված հրդեհի պատճառով:
Աղբյուր` fksr.ru - 18:01 | Աշխարհում Պուտին. Պետք է զարգացնել մասնավոր, ազատ ԶԼՄ-ները
«Այդուհանդերձ, պետությունը պետք է ունենա տեղեկատվական քաղաքականության համար սեփական գործիքները, պետք է լինի պաշտոնական պետական ալիք: Ես դրանում ոչ մի վատ բան չեմ տեսնում»,-հավելել է ՌԴ վարչապետը:
Աղբյուր` «ՌԻԱ Նովոստի» (РИА Новости) - 17:53 | Հայաստան Հարձակման է ենթարկվել Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի կայքը
Sambo.am կայքի գլխավոր էջում զետեղված ՀՀ և ԼՂՀ միացյալ քարտեզների փոխարեն բացվում էր Ադրբեջանի դրոշը:
Աղբյուր`Հայաստանի սամբոյի ֆեդերացիա - 17:47 | Հայաստան Ջերմաստիճանը կբարձրանա 10-13 աստիճանով
Վաղը` օրվա երկրորդ կեսից մինչև փետրվարի 11-ը ՀՀ տարածքը կգտնվի համեմատաբար տաք օդային հոսանքների ազդեցության գոտում:
Աղբյուր`Հայպետհիդրոմետ - 17:34 | Աշխարհում Լեհաստանում սառնամանիքի հետևանքով զոհվել է 60 մարդ
Վերջին մեկ օրվա ընթացքում ցրտաշունչ եղանակը խլել է ևս 9 մարդու կյանք:
Աղբյուր`«Լենտա.ռու» (Lenta.ru) - 17:29 | Աշխարհում Դևիդ Բեքհեմին վռնդել են խաղադաշտից
Կիսապաշտպանին վռնդել են այն ակումբի խաղից, որի կազմում հանդես է գալիս Բեքսի որդին` Ռոմեոն: Պատճառն էր վեճը մրցավարի հետ:
Աղբյուր`«Դեյլի Թելեգրաֆ» (Daily Telegraph) - 17:29 | Աշխարհում Ուկրաինան շարունակում է ամենաշատը տուժել եվրոպական սառնամանիքից
Ցրտաշունչ եղանակի հետևանքով երկրում զոհվածների թիվն անցել է 130-ից:
Աղբյուր`«Վեստի.ռու» (Vesti.ru) - 17:19 | Աշխարհում Պլյուշչենկո. Սոչիի-2014-ը ինձ համար վերջինն է լինելու
Եվրոպայի յոթակի չեմպիոն հռչակված ռուս գեղասահորդի առաջիկա գլխավոր նպատակը 2014թ. կայանալիք Օլիմպիական խաղերում հաղթելն է:
Աղբյուր`«Վեստի.ռու» (Vesti.ru) - 17:02 | Աշխարհում Գերմանիան և ԱՄՆ-ն սպառնացել են Եգիպտոսին
Ընդդիմանալով իրենց իրավապաշտպանների նկատմամբ իրականացվող դատավարությանը` Վաշինգտոնը նախազգուշացրել է Կահիրեյին տրվող ռազմական աջակցության դադարեցման մասին:
Աղբյուր`«Լենտա.ռու» (Lenta.ru) - 16:51 | Աշխարհում Բահրեյնի ԱԳՆ-ն կողմ է Թեհրանի ատոմային ծրագրերին
«Մենք հարգում ենք Իրանի միջուկային խաղաղ ծրագրերի մշակման իրավունքը`ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցության և շահագրգիռ երկների սկզբունքի նկատառումով»,-նշել է Խալեդ ալ Խալիֆան:
Աղբյուր` «ՌԻԱ Նովոստի» (РИА Новости)
- 16:42 | Հայաստան Քոքոբելյանն «Ազատ դեմոկրատների» ստեղծումը բացատրել է ՀԱԿ-ի նահանջով ազատական դիրքերից
«ՀԱԿ-ն այժմ ազատական ուժ չէ, սակայն քաղաքական դաշտում ունի լուրջ անելիքներ»,-ասել է նա:
Աղբյուր`Aysor.am - 16:33 | Աշխարհում Լիբիայում առաջին անգամ սկսվել է Քադդաֆիի կողմնակիցների դեմ դատավարությունը
Բենգազիի ռազմական դատարանը 41 հոգու մեղադրում է Քադդաֆիի վարչակազմի դեմ լիբիացիների պայքարն անօրինական մեթոդներով ճնշելու համար:
Աղբյուր`«Լենտա.ռու» (Lenta.ru) - 16:29 | Հայաստան ԳԹԿ տնօրենն ազատվել է պաշտոնից և կղեկավարի թիվ 2 ԸԸՀ-ն
Գուրգեն Խաչատրյանի փոխարեն ԳԹԿ-ն կղեկավարի ֆիզմաթ գիտությունների դոկտոր պրոֆեսոր Արսեն Բաղդասարյանը:
Աղբյուր`Panorama.am - 16:24 | Աշխարհում Թուրք դերձակները տաբատով են բոյկոտում ցեղասպանության օրինագիծը
Դերձակները տաբատը կախել են ծառից, ապա փաթեթավորել և ուղարկել Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին: Աղբյուր`«Հյուրիյեթ»(Hurriyet)
- 16:14 | Աշխարհում Մեսսի.«Բարսելոնն» իմ տունն է, բայց ես միշտ արգենտինացի կմնամ»
«Ֆուտբոլը թիմային խաղ է, և ես փորձում եմ նույն խաղը ցուցադրել նաև հավաքականում»,- ասաց ֆուտբոլիստը:
Աղբյուր`soccer.ru - 16:06 | Հայաստան Լ.Շիրինյան. Հայաստանում պետք է ձևավորվի տնտեսական և քաղաքական նոր էլիտա
«Լավ կլինի, որ ՀՀ գործող նախագահը չգնա Ռուսաստանի օրինակով և չգլխավորի ՀՀԿ ցուցակը: Հակառակ դեպքում այն կհարվածի նախագահի վարկանիշին»,-գտնում է քաղաքագետը:
Աղբյուր` Panorama.am - 15:57 | Աշխարհում Մեդվեդև. Մեր երկրում ապրելն ավելի ուրախ է դարձել
Նման հումորով է արձագանքել ՌԴ նախագահը «Միասնական Ռուսաստանի» ներկայացուցիչների հետ ունեցած հանդիպման ժամանակ`ակնարկելով ՌԴ-ում տեղի ունեցող հետընտրական իրադարձությունները:
Աղբյուր` «Գազետա.Ռու» ( Газета.Ru) - 15:51 | Աշխարհում ՌԴ-ն աստիճանաբար ավելացնում է դեպի ԵՄ երկրներ առաքվող գազը
Աղբյուր` «ՌԻԱ Նովոստի» (РИА Новости)
- 15:44 | Աշխարհում Սիրիայում կիրակի օրը բախումների հետևանքով ավելի քան 50 մարդ է մահացել
Իրավապաշտպանների տվյալներով, 23 մարդ սպանվել են միայն Հոմս քաղաքում:
Աղբյուր` «ՌԻԱ Նովոստի» (РИА Новости) - 15:41 | Աշխարհում Փարիզում հետաձգվել է շուրջ 120 թռիչք
Պատճառը Ֆրանսիայի օդանավակայանների օդաչուների և աշխատակիցների` այսօրվանից սկսած չորսօրյա գործադուլն է:
Աղբյուր`«Վեստի.ռու» (Vesti.ru) - 15:17 | Աշխարհում Բրեդլի Մեննինգին ներկայացրել են Նոբելյան խաղաղության մրցանակի
WikiLeaks-ին գաղտնի փաստաթղթերի տրամադրման մեջ մեղադրվող ամերիկացի զինվորի թեկնածությունն առաջարկել են Իսլանդիայի խորհրդարանի մի քանի պատգամավորներ:
Աղբյուր` «Գազետա.Ռու» ( Gazeta.Ru) - 15:15 | Աշխարհում Ռումինիայի կառավարությունը հրաժարական է ներկայացրել
«Կարևոր քաղաքական որոշումներ ընդունելու ժամանակն է եկել», - ասել է վարչապետ Էմիլ Բոկը:
Աղբյուր`«Ռոյթեր» (Reuters) - 15:10 | Հայաստան Հայաստանն առաջին անգամ մասնակցելու է «Դասական Եվրատեսիլ»-ին
Վիեննայում կայանալիք Եվրոպական հեռարձակողների միության Պատանի երաժիշտների մրցույթին Հայաստանը ներկայացնելու է քանոնահար Նարեկ Գազազյանը:
Աղբյուր` Panorama.am - 14:57 | Հայաստան Այսօր Վիկտոր Զուբկովը ժամանելու է Երևան
ՌԴ վարչապետի առաջին տեղակալը Հայաստան է այցելելու երկօրյա աշխատանքային այցով` էներգետիկ համագործակցության հարցեր քննարկելու նպատակով:
Աղբյուր` «ՌԻԱ Նովոստի» (РИА Новости)
- 14:47 | Հայաստան Հասմիկ Պողոսյան. Հայաստանը պետք է մասնակցի «Եվրատեսիլ-2012»-ին
«Մասնակցությունը միայն օգուտ է լինելու Հայաստանին, թեկուզ պարտության դեպքում«Դորիանսի» տարբերակն ինձ ընդհնուր առմամբ դուր է գալիս»,-մեկնաբանել է նախարարը:
Աղբյուր` Panorama.am - 14:36 | Հայաստան ՊԲ զինծառայողը մահացու վիրավորվել է
Փետրվարի 5-ին շփման գծի Հադրութի ուղղությամբ տեղակայված դիրքերում հրազենային վիրավորում ստացած Մարատ Դիմակսյանը մահացել է զինվորական հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին:
Աղբյուր`ՊԲ լրատվության և քարոզչության բաժին
- 14:35 | Աշխարհում Նեյմարը խփեց 100-րդ գոլը
Բրազիլական «Սանթոսի» 20-ամյա հարձակվողը գոլը խփեց գլխի հարվածով:
Աղբյուր` soccer.ru - 14:22 | Աշխարհում Քլինթոնը կոչ է արել Բուլղարիային վերջ տալ ՌԴ-ից էներգետիկ կախվածությանը
Դրա փոխարեն ԱՄՆ պետքարտուղարը Սոֆիային առաջարկել է օգտվել էներգիայի այլընտրանքային մատակարարման ԱՄՆ –ի ծառայություններից:
Աղբյուր` «ՌԻԱ Նովոստի» (РИА Новости)
- 14:17 | Աշխարհում Օդեսայում երկու ռուս է ձերբակալվել
Նրանց մեղադրում են 2012թ. սկզբներին ահաբեկչություն կազմակերպելու մեջ:
Աղբյուր`«ԲիԲիՍի» (BBC) - 14:12 | Աշխարհում Սարկոզին ամփոփել է իր նախագահության 5 տարիները
Նախագահի խոսքերով, արտաքին քաղաքականության մեջ իր համար ամենամտահոգիչ խնդիրը դարձել է այցելությունը Բենգազի` Մուամար Քադաֆիի վարչակազմի տապալումից հետո:
Աղբյուր`«Վեստի.ռու» (Vesti.ru) - 14:05 | Աշխարհում Հոսնի Մուբարաքին Կահիրեի հիվանդանոցից կտեղափոխեն բանտային հոսպիտալ
Այս որոշմամբ ռազմական դատարանը փորձել է ընդառաջել այն ցուցարարների պահանջին, որոնք կոչ են արել հրաժարվել նախկին նախագահի համար ազատազրկման արտոնյալ պայմաններ ստեղծելուց:
Աղբյուր`«Վեստի.ռու» (Vesti.ru)
- 13:59 | Հայաստան Հ. Բիշարյան. 100 տոկոսանոց համամասնականի անցնելու համար ժամանակ է պետք
«Մեր կուսակցությունը դեմ չէ ամբողջությամբ համամասնական ընտրակարգին անցնելուն:Ես կարծում եմ, այսօր դրա ժամանակը չէ», - նշել է ՕԵԿ խմբակցության ղեկավարը:
Աղբյուր`Panorama.am - 13:46 | Աշխարհում ԶԼՄ-ներ. Հնարավոր է, Բրեյվիկը բելառուսական ԱԱԾ-ի գործակալն էր
«НТВ» հեռուստաալիքը հաղորդում է ցուցադրել, որտեղ քննարկվել է Բելառուսի ԱԱԾ-ի հետ նորվեգացի ահաբեկչի հնարավոր կապերի մասին վարկածը:
Աղբյուր`«Լենտա.ռու» (Lenta.ru) - 13:37 | Աշխարհում Այսօր Վ.Պուտինը կհանդիպի քաղաքագետների հետ
ՌԴ նախագահի թեկնածուն փորձելու է իմանալ մասնագետների տեսակետը` մամուլում հրապարակված իր քաղաքական հոդվածների և նախընտրական արշավի առնչությամբ:
Աղբյուր` «ՌԻԱ Նովոստի» (РИА Новости) - 13:32 | Աշխարհում Ջիոևայի մրցակիցը չի մասնակցելու կրկնակի ընտրություններին
«Ես ուզում եմ, որպեսզի քաղաքացիները հանգիստ պայմաններում կատարեն իրենց ընտրությունն ու ետ չնայեն»,-պարզաբանել է Հարավային Օսիայի նախագահի նախկին թեկնածու Անատոլի Բիբիլովը:
Աղբյուր`«Լենտա.ռու» (Lenta.ru) - 13:23 | Աշխարհում Ալիև.«Դուք Ադրբեջանում չեք տեսնի Եգիպտոսի դեպքերի կրկնությունը»
«Մենք ունենք ազատ մամուլ, ազատ խոսք և ազատ ինտերնետ»,-վրդովված նշել է նախագահը, երբ Մյունխենում Գերմանիայի ներկայացուցիչներից մեկը Ադրբեջանին նմանեցրել է մուբարաքյան շրջանի Եգիպտոսի հետ:
Աղբյուր`«Ռադիո Ազադլիգ» - 13:13 | Հայաստան Հայկ Գևորգյանն ազատության մեջ է
Րոպեներ առաջ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից ազատ արձակված լրագրողին դիմավորեցին ծափահարություններով:
Աղբյուր`Panorama.am - 13:11 | Աշխարհում Գինգրիչը շարունակելու է ընտրապայքարը` չնայած 2-րդ անընդմեջ պարտությանը
Նեվադայում կրած անհաջողությունից հետո ԱՄՆ նախագահի թեկնածուն հայտարարել է, որ ինքը ունի հաղթելու բոլոր հնարավորությունները:
Աղբյուր` «Գազետա.Ռու» (Газета.Ru) - 13:06 | Աշխարհում Կրկին ռմբակոծվել է Հոմս քաղաքը
Երկրի ընդդիմության տվյալներով, զոհվել է առնվազն 3 մարդ:
Աղբյուր`«Լենտա.ռու» (Lenta.ru) - 12:56 | Աշխարհում Արքայազն Ուիլյամսը սկսել է զինծառայությունը Ֆոլքլենդյան կզղիներում
Բրիտանիայի թագաժառանգն իր 6-շաբաթյա պարտականությունները կատարելու է որպես որոնողա-փրկարարական ուղաթիռի օդաչու:
Աղբյուր`«Լենտա.ռու» (Lenta.ru) - 12:44 | Հայաստան Արտահերթ նիստ` ԿԸՀ-ում
Այսօր գումարվելիք նիստի օրակարգում ներառված է 3 հարց:
Աղբյուր` ԿԸՀ լրատվական ծառայություն
- 12:40 | Աշխարհում Հրաժարական է տվել Քուվեյթի կառավարությունը
Այդ քայլը պայմանավորված է երկրում կայացած ԱԺ ընտրություններից հետո նախարարների նոր կաբինետի ձևավորման սահմանադրական անհրաժեշտությամբ:
Աղբյուր`«Վեստի.ռու» (Vesti.ru) - 12:30 | Աշխարհում ԵԽ պատգամավորները դատապարտել են Դինքի գործով կայացված դատավճիռը
«Թուրքիան առիթը բաց թողեց և մեկ անգամ ևս պարզ դարձավ, որ այս երկրի դատաիրավական համակարգը բարեփոխումների կարիք ունի»,-նշել է ԵԽ-ում Թուրքիայի հարցով համազեկուցողը:
Աղբյուր` «Սոնդաքիքա»(Sondakika.com) - 12:18 | Հայաստան Հայկ Գևորգյանն ազատ կարձակվի
Լրագրողի գործը վարող դատախազն առաջարկել է որպես խափանման միջոց ընտրել ստորագրությունը` հանրապետությունից չբացայակելու մասին:
Աղբյուր`Panorama.am - 12:16 | Հայաստան Լևոն Արոնյանը կխաղա «Մեծ սաղավարտի» մրցաշարում
Նրա մրցակիցները կլինեն Կառլսենը, Կրամնիկը, Անանդ-Գելֆանդ մրցախաղի հաղթողը և Լինարեսում ու Բազնայում անցկացվելիք մրցաշարերի հաղթողները:
Աղբյուր` armchess.am - 12:01 | Աշխարհում Ադրբեջանական բանակը կրկին կորուստ է կրել
Ադրբեջանի ԶՈՒ առաջնային գծում զինծառայող Մեհման Ամիրասլանովն իրեն ամրակցված զենքի միջոցով ինքնասպան է եղել:
Աղբյուր`«ԱՊԱ» - 11:53 | Հայաստան Հանրապետական ճանապարհներն երթևեկելի են
Սելիմի լեռնանցքում, Ալավերդու,Դիլիջանի և Գորիսի որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Աղբյուր` ՀՀ Տրանսպորտի և կապի նախարարություն - 11:49 | Աշխարհում Պակիստանում փլվել է եռահարկ գործարան. 3 զոհ
Պատճառը գազի պայթյունն էր: Միջադեպի պահին գործարանում գտնվել է 62 մարդ, որոնցից փրկվել է 13-ը, մնացածի ճակատագիրն անհայտ է:
Աղբյուր`«Լենտա.ռու» (Lenta.ru)
19:16 03/09/2010 » Քաղաքական
ՀԱԿ. Եթե` ոչ, ապա...
Հայ Ազգային Կոնգրեսը հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավրապես ասվում ` ՀԱԿ-ը իրազեկել էր Երևանի քաղապետարան` սեպտեմբերի 17-ին Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու մասին: Պատճառաբանելով մեկ այլ միջոցառման անցկացումը՝ քաղաքապետարանը արգելել է Ազատության հրապարակում հանրահավաքի անցկացումը: Համաձայն «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» օրենքի 13.1.2 կետի, զանգվածային հրապարակային միջոցառման անցկացման արգելումը տվյալ տեղում այլ միջոցառման անցկացման պատճառաբանությամբ կարող է լինել միայն այնպիսի միջոցառումների դեպքում, «որոնց վերաբերյալ սույն օրենքով սահմանված կարգով տրվել է իրազեկում»: «Բոլորը հավասար են օրենքի առջև, և եթե քաղաքապետարանը ցանկանում է այնպիսի միջոցառում անցկացնել, որը կարող է հիմք ծառայել այլ միջոցառումների արգելման համար, ուրեմն պիտի օրենքով սահմանված կարգով իրազեկեր այդ միջոցառման մասին, ինչը չի արել: Այսպիսով արգելման մասին քաղաքապետարանի որոշումը բացարձակ ապօրինի է»,-ասվում է հայտարարության մեջ:
Խնդիրը, սակայն, ըստ ՀԱԿ-ի, միայն իրավական չէ: կոնգրեսի գրասենյակի հայտարարության համաձայն, Երևանի քաղաքապետարանը և նրա վճիռը հաստատող դատարանները ուղղակի կատարում են Սերժ Սարգսյանի հրամանները: «Ռեժիմի սարսափը հասկանալի է: Ազատության հրապարկը կոչվել է այդպես այն պահից, երբ Հայաստանում հաղթեց ժողովրդավարությունը: Այն կոչվեց այդպես, որովհետև այնտեղ է ծնվել մեր ժողովրդի ազատությունը, ինքնիշխան ժողովրդի և իր երկրի տեր քաղաքացու զգացողությունը: 1988-1990 համաժողովրդական ցույցերը Ազատության հրապարակում վճռորոշ դեր խաղացին ժողովրդավարության հաղթանակի համար, իսկ հետագայում Ազատության հրապարակը ավանդաբար ու անարգել ծառայել է քաղաքական ակտիվության և ցույցերի տեղի: Արգելելով ցույցերը Ազատության հրապարակում, իշխանություններն իրականում ցանկանում են մեր հասարակության գիտակցության մեջ արմատավորել, որ 1988-1990 թավշյա ժողովրդավարական հեղափոխության նվաճումներն այլևս չեն գործում: Ազատության հրապարակում ընդդիմության հանրահավաքից սարսափելով, խախտելով Սահմանադրությունը և օրենքները, մարդու իրավունքների միջազգային կոնվենցիան՝ իշխանությունները դրանով նաև ընդունում են, որ չեն տիրապետում իրավիճակին, և, հակառակ իրենց հենց պնդումների, ներքաղաքական ճգնաժամը համարում են չհաղթահարված»,-նշվում է հայտարարությունում:
Բացիա յդ, ՀԱԿ_ը նշանում է, որ իերնց այլ բան չի մնում, քան սկսել հայկական ժողովրդավարության համար Ազատության հրապարակի վերանվաճման գործընթացը: Այդ գործընթացի արդյունավետությունը ապահովելու, միևնույն ժամանակ քաղաքական առճակատումը հնարավորինս մեղմելու նպատակով իրենք տրամադրում ենք իշխանություններին հնարավորություն` բանական ժամկետներում հարցը կարգավորելու Հայաստանի Սահմանադրության և օրենքների պահանջների շրջանակում: Այդ ընթացքում Հայ Ազգային Կոնգրեսը սեպտեմբերի 17-ի հանրահավաքը կանցկացվի Մատենադարանի մոտ։, ապա ամենօրյա ռեժիմով Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու իրազեկման հայտեր կներկայացնի Երևանի քաղաքապետարան, արգելման ապօրինի որոշումները կվիճարկվեն բոլոր դատական ատյաններում՝ ընդհուպ մինչև ևրոպական դատարան։ Դրանք կներկայացվեն նաև ևրոպայի Խորհրդին, միջազգային այլ ժողովրդավարական ինստիտւտների և իրավապաշտպան կազմակերպությունների։
Իսկ բանական ժամկետներում Ազատության հրապարակում ազատ հանրահավաքներ անցկացնելու ժողովրդի սահմանադրական իրավունքը չհարգելու դեպքում միացյալ ընդդիմությունն իրեն իրավունք կվերապահի հանրահավաք անցկացնել Ազատության հրապարակում, անկախ այն բանից, թե ինչ որոշում կընդունեն իշխանությունները:
Աղբյուր` Panorama.am
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
08:38 07/02/2012 » Հասարակություն
08:27 07/02/2012 » Հասարակություն
08:25 07/02/2012 » Հասարակություն
Հրշեջը օդանավակայանի կարգավարների փոխարեն իջեցրել է ինքնաթիռը
20:26 06/02/2012 » Սպորտ
20:22 06/02/2012 » Սպորտ
06/02/2012
Երևանցիներն այլ երկրների քաղաքացիների պատճառով չեն ուզում վտանգել առողջ միջավայրում ապրելու իրենց իրավունքը
Քաղաքապետարանի ներկայացուցիչ Աշոտ Հակոբյանը նշեց, որ նույնիսկ հակառակ բնակիչների ցանկությանը, բակը պետք է բարեկարգվի, իսկ այդ բարեկարգումը քաղաքապետարանը պատկերացնում է միայն բարձրահարկ կառուցելով








Գ. Մինասյան. Կարելի է եզրակացնել՝ ԲՀԿ-ում նման որոշումները կայացվում են խմբակցությունից դուրս
«Ավելի վաղ եղած քննարկումների ժամանակ ԲՀԿ-ն որևէ սկզբունքային առարկություն չի ներկայացրել: Այս քվերակության ժամանակ նման բան տեղի չի ունեցել, ինչն արդարացիորեն առաջացրեց մեր վրդովմունքը»:
««Կովալ» չի, «կաշմար» ա». Սասուն Միքայելյանը խախտումների մասին է բարձրաձայնում
-Փաստեր ունե՞ք, պարոն Միքայելյան -Ունեմ, հըմի ընգնեմ դրանց հետևի՞ց: Պետք ա, կտանք: Աշխատողներին ահաբեկում են` եթե չեթաք ընտրեք, աշխատանքից կազատենք:
Մատենադարանի հին մասնաշենքի վերակառուցման աշխատանքներն ամբողջությամբ կավարտվեն մայիսին:
Հին մասնաշենքը կբացվի Հայ գրատպության 500-ամյակին նվիրված ցուցադրությամբ: Հայ հնատիպ գրքերի հետ միասին կներկայացնենք նաև եվրոպական ու արևելյան երկրների հնատիպ գրքերի մեր հավաքածուները