Հայաստանի և Թուրքիայի միջև պատմական հարցերի լուծումը պետք է իրականանա անհրաժեշտ պայմանների ստեղծման լույսի ներքո. Մոթթաքի

18:29 03/09/2010 » Քաղաքական

Հայաստանի և Թուրքիայի միջև պատմական հարցերի լուծումը պետք է իրականանա անհրաժեշտ պայմանների ստեղծման լույսի ներքո. Մոթթաքի

Իրանի Իսլամական Հանրապետությունը Թուրքիայի և Հայաստանի հետ ունի բարիդրացիական հարաբերություններ և ցանկանում է, որպեսզի բոլոր հարևան երկրների սահմանները լինեն խաղաղ և կայուն, և այդ շրջանակներում ոչ միայն ողջունում է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների ձևավորումն ու սահմանների վերաբացումը, այլև հայտնել է իր պատրաստակամությունը` օժանդակելու այդ գործընթացին: Այդ մասին PanARMENIAN.Net-ին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի արտգործնախարար Մանուչհեր Մոթթաքին:

Հայ-թուրքական հաշտեցման գործընթացի սառեցման ուղղությամբ պաշտոնական Երևանի որոշման վերաբերյալ հարցին ի պատասխան, Մոթթաքին նկատել է. «Մեր համոզմամբ, երկրների փոխհարաբերություններում հիմնախնդիրների և պատմական հարցերի լուծումը պետք է իրականանա անհրաժեշտ ֆոնի և պայմանների ստեղծման լույսի ներքո»:
 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց