Իրանի արտգործնախարարը հստակեցրել է պաշտոնական Թեհրանի դիրքորոշումը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ

18:06 03/09/2010 » Քաղաքական

Իրանի արտգործնախարարը հստակեցրել է պաշտոնական Թեհրանի դիրքորոշումը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Իրանի Իսլամական Հանրապետության պաշտոնական դիրքորոշումն է` հակամարտող կողմերին խրախուսել ցուցաբերել զսպվածություն և խաղաղ ճանապարհով լուծել հակամարտությունը:

Այդ մասին PanARMENIAN.Net-ին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի արտգործնախարար Մանուչհեր Մոթթաքին` ներկայացնելով պաշտոնական Թեհրանի դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ:

Մոթթաքին նաև հավելել է, որ Իրանը պատրաստակամություն է հայտնում նպաստել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին:
 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց