Հայկական դիրքերի վրա հարձակում իրականացրած և սպանված 5-րդ դիվերսանտն էլ բացահայտվեց

18:39 03/09/2010 » Քաղաքական

Հայկական դիրքերի վրա հարձակում իրականացրած և սպանված 5-րդ դիվերսանտն էլ բացահայտվեց

Ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալությունը տեղեկություն է տարածել այն մասին, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության զորամասերից մեկում՝ մահվան ելքով, հերթական արտակարգ միջադեպն է տեղի ունեցել: Նշյալ տեղեկությունը հաստատվել է նաև երկրի պաշտպանության գերատեսչության մամուլի ծառայության կողմից: Պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ զինծառայողի՝ Ջավադ Աբդուլլաևի մահվան պատճառը, հիվանդությունն է եղել:

Հիշեցնենք, որ սա, ադրբեջանական բանակում արձանագրված «ինքանսպանության» կամ «դժբախտ պատահարի» 4-րդ դեպքն է, որը գրանցվում է Ադրբեջանում, օգոստոսի 31-ից ի վեր, ադրբեջանական դիվերսիոն խմբի կողմից հայկական դիրքի վրա հարձակում գործելուց հետո :

Սրանից առաջ, տարբեր «հանգամանքներում ինքնասպանություն էին» գործել կամ դժբախտ պատահարի հետևանքով մահացել 19-ամյա Ալյադին Ջալիլովը , Նամիգ Պիրմամեդով  ևՏաջադդին Սադիգովը:

Նշենք, որ ԼՂՀ ՊԲ հրամանատարի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը, մի քանի օր առաջ, Panorama.am-ի հետ զրույցում նշել էր, թե դիվերսիոն գործողություններից հետո, դիվերսանտների մահվան դեպքերն աստիճանաբար «ջրի երես» կբարձրանան՝ կբացահայտվեն: Եվ ահա, ադրբեջանական կողմը զինծառայողների ինքնասպանությունների կամ դժբախտ պատահարների անվան տակ հրապարակում է հայկական դիրքի վրա հարձակում գործած ու սպանված դիվերսանտների անունները, որոնք պաշտոնապես հաստատված 2 զինծառայողները ներառյալ 5-ի են հասնում:

Չնայած այն հանգամանքին, որ ադրբեջանական կողմը նշել էր, որ միջադեպի արդյունքում իրենք 2 զոհ են տվել, սակայն ՀՀ ՊՆ-ից տեղեկացրել էին, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից տարածած տեղեկությունը,թե ադրբեջանական կողմն ընդամենը 2 զոհ է տվել, չի համապատասխանում իրականությանը :

 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց