Մեդվեդև. Ռուսաստանը շարունակելու է ակտիվ դեր խաղալ ԼՂ խնդրի կարգավորման գործում

11:38 03/09/2010 » Քաղաքական

Մեդվեդև. Ռուսաստանը շարունակելու է ակտիվ դեր խաղալ ԼՂ խնդրի կարգավորման գործում

Նախօրեի երեկոյան մեկնարկել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի պաշտոնական այցը Ադրբեջան: ՌԴ նախագահի պաշտոնական կայքէջի հաղորդմամբ, Մեդվեդևն այցելել է պանթեոն, հարգել է Հեյդար Ալիևի հիշատակը, ծաղկեպսակ դրել նրա շիրիմին: Ռուսաստանի առաջնորդը ծաղիկներ է դրել նաև Հ. Ալիևի կնոջ շիրիմին:

ՌԴ նախագահը եղել է նաև Բաքվի լեռնային պուրակի զոհվածների ճեմուղում: Այստեղ ևս ծաղկեպսակ է դրել:

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, նախօրեին «Գյուլիստան» նստավայրում Մեդվեդևի և նրա տիկնոջ պատվին պաշտոնական ճաշ է տրվել, որտեղ նախագահները հանդես են եկել ելույթներով:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է, որ փոխադարձ այցելությունները խթանում են երկկողմ հարաբերությունների զարգացումը, յուրաքանչյուր այց նոր էջ է բացում այդ հարաբերություններում: Նա ասել է, որ երկու երկրները արդյունավետ կերպով համագործակցում են քաղաքական, տնտեսական ու այլ ոլորտներում, և այն փաստաթղթերը, որոնք ստորագրվելու են այս այցի ընթացքում, այդ հարաբերությունների հետագա զարգացման համար կարևոր դեր են խաղալու: Նա ընդգծել է նաև այն, որ չնայած ճգնաժամային տարուն, երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալները աճել են:

ՌԴ նախագահ Դ. Մեդվեդևը պաշտոնական ճաշի ժամանակ ունեցած ելույթում Ադրբեջանին համարել է Ռուսաստանի ռազմավարական գործընկեր, նաև ասել է, որ ստորագրվելիք փաստաթղթերը կամրապնդեն բարեկամական հարաբերությունները:

Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ իր երկիրը շարունակելու է ակտիվ դեր խաղալ հայ-ադրբեջանական հարաբերությունների ու ԼՂ խնդրի կարգավորման գործում:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց