Ես պատրաստ եմ, որ ղարաբաղյան հարցի շուրջ շփումները շարունակվեն. Մեդվեդևի հայտարարությունը Բաքվում

15:50 03/09/2010 » Տարածաշրջան

Ես պատրաստ եմ, որ ղարաբաղյան հարցի շուրջ շփումները շարունակվեն. Մեդվեդևի հայտարարությունը Բաքվում

Բաքու կատարած պաշտոնական այցի ընթացքում ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը հանդես է եկել ղարաբաղյան հիմնախնդրի բանակցությունների շուրջ հանդիպումներն հաճախակի դարձնելու օգտին: «Այդ բանակցությունները արդյունք են բերում:
 
Հանդիպումների հաճախակիությունը չպետք է նվազի: Ռուսաստանը և որպես հարևան, և որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ պատրաստ է իր պարտականությունները կատարել: Ես պատրաստ եմ, որ շփումները շարունակվեն, պատրաստ եմ քննարկել ամենաբարդ խնդիրները», -ասել է Մեդվեդևը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ, հաղորդում է «ՌԻԱ-նովոստի»-ն:

Հիշեցնենք, որ Մեդվեդևը պաշտոնական այցով Բաքու է մեկնել նախօրեին երեկոյան:

 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց