Ալիևը բլեֆ է անում. համոզված է թուրք փորձագետը

13:11 03/09/2010 » Քաղաքական

Ալիևը բլեֆ է անում. համոզված է թուրք փորձագետը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ռազմատենչ հայտարարություններն ու պատերազմի սպառնալիքներն ընդամենը բլեֆ են: Այսպիսի հայտարություն է արել թուրք փորձագետ, Բոսֆորի համալսարանի դասախոս Բեհլուլ Օզքանը` Կենտրոն հեռուստաընկերության եթերից: Նա համոզված է, որ Իլհամ Ալիևը իրականում չի ցանկանում լուծել Ղարաբաղի հարցը, առավել ևս` պատերազմի միջոցով:

«Ես կարծում եմ, որ Ալիևը չի ցանկանում, որ Ղարաբաղի հարցը լուծվի, որովհետև այսօրվա իրավիճակը, ստատու-քվոն Ալիևին շատ ձեռնտու է: Նա նստած է միլիարդավոր դոլարների նավթի վրա, և այդ նավթամուղերը կառուցվել են, որովհետև նա երաշխիքներ է տվել շատ մեծ նավթային ընկերություններին, որ պատերազմ չի լինելու: Այսօր բոլորը գիտեն, որ այդ նավթամուղն այսօր անցնում է Հայաստանից ընդամենը 30-40 կմ հեռավորության վրա, և եթե հանկարծ պատերազմ սկսվի, Հայաստանը կարող է ռմբակոծել այն,-ասել է թուրք փորձագետը: Ալիևի կողմից պատերազմ սկսելու ռիսկ չկա, նա պարզապես իր հասարակության հետ է խաղում»:

Թուրք փորձագետը վստահ է, որ դա ընդամենը բլեֆ է, ավելին` նա Ադրբեջանին մեղադրել է ոչ ժողովրդավար պետություն լինելու մեջ. «Ոչ ժողովրդավարական երկրներում ժողովրդին ղեկավարելու ամենալավ մեթոդը կորուսյալ հողերի վերադարձի մասին ամեն տարի խոստումներ տալն է»: Ինչ վերաբերում է հայ-թուրքական սահմանին և հայ-թուրքական հարաբերություններին, ապա Բեհլուլ Օզքանը անուղղակի կերպով մեղքը բարդել է ադրբեջանցիների վրա: «Թուրքիայում շատ ուժեղ ադրբեջանական լոբբի կա, որովհետև շատ մեծ նավթային և քիմիական ընկերություններ կան. կառավարության վրա շատ մեծ ճնշում են գործադրում: Ադրբեջանի նման հիսթերիայի համատեքստում Թուրքիան չի կարող բացել իր սահմանները»:
 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց