Փալոնեն դատապարտել է ադրբեջանական դիվերսիան ու կոչ արել Քլինթոնին սահմանափակել Ադրբեջանին ցուցաբերվող ռազմական օգնությոնը

10:08 03/09/2010 » Աշխարհում

Փալոնեն դատապարտել է ադրբեջանական դիվերսիան ու կոչ արել Քլինթոնին սահմանափակել Ադրբեջանին ցուցաբերվող ռազմական օգնությոնը

Ամերիկացի կոնգրեսականներ Ֆրենկ Փալոնեն և Մարկ Քըրքը դատապարտել են օրերս ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ադրբեջանական կողմից կազմակերպված դիվերսիան, որի հետևանքով գրանցվել է երկու զոհ և եղել են վիրավորներ:
Այդ մասին տեղեկացնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA):

«Չպետք է թույլ տալ, որպեսզի շարունակվեն Ադրբեջանի զինված ուժերի կողմից կազմակերպվող հրահրման նման դեպքերը: Ես խստագույնս դատապարտում եմ կատարվածը», -ասել է կոնգրեսական Փալոնեն իր տարածած հայտարարության մեջ:

«Տարածաշրջանում Ադրբեջանի` օրեցօր աճող ագրեսիվ վարքագիծը չպետք է դուրս մնա միջազգային հանրության և ԱՄՆ ուշադրությունից: Քանի դեռ Բաքուն Լեռնային Ղարաբաղում լարված իրավիճակ է ստեղծում իր այդ պահվածքով, ես կոչ եմ անում ԱՄՆ Պետքարտուղար Հիլարի Քլինթոնին լրացուցիչ սահմանափակումներ կիրառել Ադրբեջանին ռազմական օգնություն ցուցաբերելու հարցում», -հավելել է Փալոնեն:

ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն իր հերթին նշել է. «Այն, որ Օբամայի վարչակազմը պարզորոշ կերպով չի քննադատում ադրբեջանական հարձակումները ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում, միայն ոգևորում են Ալիևի ռեժիմին` խաթարելու բանակցային գործընթացը»:
 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց