Ա. Սաֆարյան. «Հայ ժողովուրդը Արցախի դեմ նոր ագրեսիա թույլ չի տա»

14:20 03/09/2010 » Քաղաքական

Ա. Սաֆարյան. «Հայ ժողովուրդը Արցախի դեմ նոր ագրեսիա թույլ չի տա»

«Նման հայտարարություններ՝ սկսած 88-90-ական թվականներից արել են Ադրբեջանի բոլոր նախագահները: Բանակցային գործընթացը 16 տարուց ավելի է ընթանում է և ես կարծում եմ, որ խաղաղ բանակցություններին այլընտրանք չկա»,- անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հնչեցրած հերթական հայտարարությանը՝ Panorama.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր, ԲՀԿ խմբակցության անդամ Արամ Սաֆարյանը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մասնավորապես ասել է, թե «մեր տարածքային ամբողջականության վերականգնումից հետո Ադրբեջանի ազգային դրոշը կկանգնեցվի այն հողերում, որոնք դեռևս գտնվում են օկուպացման մեջ: Մեր դրոշը կծածանվի Ղարաբաղում, Ստեփանակերտում, Շուշիում»:

ԱԺ պատգամավորի խոսքերով, Ադրբեջանի կողմից ձեռնարկվող ագրեսիայի ցանկացած փորձ ձախողման է դատապարտված: Նա վստահություն հայտնեց, որ հայ ժողովուրդը թույլ չի տա նոր ագրեսիա՝ Արցախի Հանրապետության դեմ:

«Ինչ վերաբերվում է բանակցություններին, ապա կարծում եմ դրանց այլընտրանք չկա և զենք թափահարելուց առաջ, ավելի լավ կլիներ, որ Ադրբեջանն օր առաջ, կառուցողաբար մասնակցեր ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղիների փնտրտուքին»,- ասաց Ա. Սաֆարյանը:
 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց