15:00 03/09/2010 » Քաղաքական

Կ. Սարիբեկյան. «Չեմ հասկանում, Ալիևն ինչպես է մտածում, որ նման անհեթեթ բաներ է խոսում»

«Ալիևն էլի երազանքների մեջ է ընկել, նման բան կյանքում չի կարող լինել, կամ ով թույլ կտա, որ Ալիևն էլ նման բան անի»,- անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին՝ Panorama.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր, Երկրապահ կամավորական միության անդամ Կարեն Սարիբեկյանը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մասնավորապես ասել է, թե «մեր տարածքային ամբողջականության վերականգնումից հետո Ադրբեջանի ազգային դրոշը կկանգնեցվի այն հողերում, որոնք դեռևս գտնվում են օկուպացման մեջ: Մեր դրոշը կծածանվի Ղարաբաղում, Ստեփանակերտում, Շուշիում»:

«Պատերազմ տեսած տղերքը, կռված տղերքը պատերազմ չեն ուզում, ու ընդհանրապես, չգիտեմ կամ նման մարդ, որ պատերազմի է ձգտում: Եթե բանը դրան հասնի, եթե Ալիևը նման ցանկություն ունենա, մենք միշտ պատրաստ ենք պատերազմի, մենք մտածելու բան չունենք, թող ադրբեջանցիները մտածեն: Բայց երկրորդ անգամ արդեն շատ վատ կլինի իրենց համար»,-ասաց ազատամարտիկը:

Նրա խոսքերով, Ալիևի մտածածն ու ասածը լրիվ անհեթեթություն է, և այն միայն ծիծաղ է առաջացնում: «Ադրբեջանցիներին շփման գծին մոտ ո՞վ է թողնում, որ մի հատ էլ կարողանան Ստեփանակերտ կամ Շուշի հասնեն: Չեմ հասկանում, Ալիևն ինչպես է մտածում, որ նման անհեթեթ բաներ է խոսում»,- ասաց Կ. Սարիբեկյանը:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց