19:08 03/09/2010 » Քաղաքական

Նախիջևանում լրագրողների դեմ ճնշումներն ու պրովոկացիոն գործողությունները սաստկացել են

Սպասվող խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, Ադրբեջանում և նամանավանդ, Նախիջևանում լրագրողների դեմ ճնշումներն ու պրովոկացիոն գործողությունները սաստկացել են: Այս մասին, «Թուրան» լրատվական գործակալության փոխանցմամբ, տեղեկացնում է Լրագրողների անվտանգության և ազատության ինստիտուտը:

Ճնշումների և հետապնդումների ենթարկված լրագրողների թվում են՝ Լրագրողների անվտանգության և ազատության ինստիտուտի թղթակիցներ Էլման Աբբասովը, Խակիմելդոստու Մեխտիևը, Դեմոկրատիայի զարգացման ռեսուրսային կենտրոնի ներկայացուցիչ Իլգար Նասիբովը:

Նշյալ լրագրողների խոսքերով, ազգային անվտանգության նախարարության աշխատակիցները ճնշումներ են իրականացնում Խակիմելդոստու Մեխտիևի հարազատների վրա՝ պահանջելով չշփվել վերջինիս հետ: Մեխտիևը նշել է, թե ով իր տուն է այցելում՝ ազգային անվտանգության աշխատակիցների կողմից ճնշման է ենթարկվում:

Իլգար Նասիբովն ևս պատմել է, որ արդեն տևական ժամանակ է՝ ճնշումների է ենթարկվում: Նրա խոսքերով, ինչ-որ անծանոթ մարդիկ, նրա կողքով անցնելիս, իրեն գործակալ ու հայրենիքի դավաճան են անվանում:

Լրագրողների բողոքը ոստիկանության կողմից անտեսվում են, իսկ դատարանները նունիսկ լրագրողներին ծեծի ենթարկելու հայցերը չեն ընդունում: Այդ պատճառով էլ, լրագրողները մտադրվել են դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Նախիջևանի և ընդհանրապես միջազգային լրագրողական ու իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցների համաձայն՝ Նախիջևանը ԶԼՄ-ի համար ամենավտանգավոր շրջանն է, ընդ որում՝ խոսքի ազատության խախտման ամենաբարձր մակարդակը հենց Նախիջևանում է:

 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց