Կանոնավոր հարաբերություններ

16:00 03/09/2010 » Քաղաքական

Կանոնավոր հարաբերություններ

«Դատելով երկկողմ հայտարարություններից, կանոնավոր հարաբերություններ են, ինչը բնականաբար որևէ համեմատության մեջ չի կարող լինել հայ-ռուսական ռազմավարական սերտ դաշնակցային հարաբերությունների հետ»,- Panorama.am-ին ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը` անդրադառնալով ռուս-ադրբեջանական հարաբերություններին:

Ռուս-ադրբեջանական և հայ-ռուսական հարաբերություների իրար համեմատելու ադրբեջանական քարոզչության փորձերը պատգամավորը գնահատեց ոչ գրագետ: «Որևէ առնչություն չկա հայ-ռուսական և ռուս-ադրբեջանական հարաբերությունների միջև:
Դրանք իրար հետ չհատվող հարաբերություններ են և բացարձակապես մեկը մյուսով պայմանավորելը մեկը մյուսի հետ փոխկապակցելը ոչ գրագետ է, ոչ էլ ճիշտ»,-ասաց նա և հավելեց. «Հայաստան կատարած Մեդվեդևի այցից հետո վերաթարմացված պայմանագիրը ինքնին արդեն ենթադրում է ռազմավարական դաշնակցային այնպիսի հարաբերություններ, որ ենթադրություններ անել,  թե ռուս-ադրբեջանական հարաբերությունները կարող են ստվեր գցել, կարող են ինչ-որ կերպ խոչընդոտել հայ-ռուսական հարաբերություններին դա առնվազն անմտություն է»:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց