Զուրաբյանի համար զավեշտալի է Հայաստանի կողմից ԼՂ անկախության ճանաչման մասին խոսելը

15:32 03/09/2010 » Քաղաքական

Զուրաբյանի համար զավեշտալի է Հայաստանի կողմից ԼՂ անկախության ճանաչման մասին խոսելը

ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը ԼՂ անկախության ճանաչումը Հայաստանի կողմից զավեշտալի է համարում: Նրա համար զավեշտն ավելի է մեծանում երբ դրա մասին որոշ քաղաքական ուժեր են խոսում:

«Ընդհանրապես մեր քաղաքական կուլտուրայի մեջ պետք է մտցնել մի բան` ինչ-որ առաջարկ անելուց առաջ լավ մտածել: Ու դա անում են այն մարդիկ, որոնք մտքի նույն խորությամբ օրինակ այսօր խոսում են այն մասին, որ պետք է ճանաչել Թուրքիայի ամբողջականությունը Սևրի պայմանագրի շրջանակներում: Նման հայտարարություններ անում են մարդիկ, որոնք ուզում են կրել պատասխանատվություն հայ ժողովրդի բախտի տնօրինման համար: Այդ մարդկանց հայտարարությունները ես ո՞նց լրջացնեմ»,-ասաց Զուրաբյանը:

Ըստ նրա, Հայաստանի կողմից ԼՂ անկախության ճանաչումը միջազգային հանրությունը կընկալի որպես «Հայաստանի կողմից նետված մարտահրավեր, և բնականաբար կտա համապատասխան պատասխան»:

«Եթե Հայաստանը ճանաչի ԼՂ անկախությունը, դրանով կառաջացնի համաշխարհային մի ռեակցիա` ուղղված ըստ էության Ադրբեջանի ջանքերի օժանդակմանը»,-կարծիք հայտնեց ՀԱԿ համակարգողը, ավելացնելով, որ այսօր Հայաստանը պետք է այնպիսի քայլեր անի, որոնք նպաստում են ԼՂ անկախության միջազգային ճանաչմանը:

 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց