ՄՄԿ-ը կշարունակի միգրացիային առնչվող խնդիրներում Հայաստանի հետ համագործակցության խորացմանն ուղղված ջանքերը

18:54 06/09/2010 » Քաղաքական

ՄՄԿ-ը կշարունակի միգրացիային առնչվող խնդիրներում Հայաստանի հետ համագործակցության խորացմանն ուղղված ջանքերը

Սեպտեմբերի 6-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Միգրացիայի միջազգային կազմակերպության Եվրոպական հարևանության տարածաշրջանային ներկայացուցիչ Հանս Պետեր Բոեին, ով Հայաստանում էր գտնվում տարածաշրջանային այցով: Այդ մասին տեղեկացնում են ԱԳՆ լրատվական ծառայությունից:

Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը բարձր է գնահատել Միգրացիայի միջազգային կազմակերպության և ՀՀ կառավարության միջև ծավալված համագործակցությունը` ընդգծելով, որ բազմաթիվ ծրագրեր են մշակվել և կյանքի կոչվել երկրի համար առաջնայնություն ներկայացնող ոլորտներում:

Հանս Պետեր Բոեն շնորհակալություն է հայտնել Էդվարդ Նալբանդյանին ընդունելության համար և վստահեցրել, որ ՄՄԿ-ը կշարունակի միգրացիային առնչվող խնդիրներում երկկողմ համագործակցության խորացմանն ուղղված ջանքերը:

Զրուցակիցները քննարկել են կանոնավոր միգրացիայի կազմակերպման խթանմանը, միգրացիայի ոլորտում քաղաքականության մշակմանը և օրենսդրական բարեփոխումներին, ՀՀ կառավարության կողմից սահմանային կառավարման բարեփոխումների իրականացմանը եւ մարդկանց շահագործման (թրաֆիկինգի) դեմ պայքարին, փախստականներին առնչվող հարցեր:

 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց