ԱԳՆ խոսնակ. Պարոն Ազիմովին իր ղեկավարությունը գիտակցաբար խաբում է

13:50 07/09/2010 » Քաղաքական

ԱԳՆ խոսնակ. Պարոն Ազիմովին իր ղեկավարությունը գիտակցաբար խաբում է

«Վերջին տարիների ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների և արտաքին գործերի նախարարների, ԵԱՀԿ անդամ-երկրների արտաքին գործերի նախարարների մակարդակով ընդունվել են մի շարք հայտարարություններ, որտեղ սևով սպիտակի վրա նշված է բանակցային գործընթացի հիմնական խնդիրը, որից Ադրբեջանը անհաջող կերպով փորձում է շեղել միջազգային հանրության ուշադրությունը, այն է` ԼՂ կարգավիճակի հարցը, ինչը պետք է որոշվի ԼՂ բնակչության` իրավական պարտադիր ուժ ունեցող կամարտահայտության ճանապարհով»,-այս մասին ի պատասխան News.am-ի հարցին, հայտարարել է ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը, մեկնաբանելով Արազ Ազիմովի նախօրեի հայտարարությունը:

«Արազ Ազիմովը երբեք չի մասնակցել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով գլխավոր հանդիպումներին և բանակցությունների բովանդակության մասին գիտի միայն լսելով: Ակնհայտ է, որ պարոն Ազիմովին իր ղեկավարությունը գիտակցաբար խաբում է, որպեսզի նա շարունակի առավել վստահ մոլորության մեջ գցել իր երկրի հասարակական կարծիքը»,-ասել է Բալայանը:

Նշենք, որ նախօրեին ադրբեջանցի այս պաշտոնյան հայտարարել էր, որ Հայաստանի մեղքով է, որ բանակցային գործընթացում առաջընթաց չկա, քանի որ ՀՀ նախագահը չի ընդունել միջնորդների առաջարկը:
 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց