Ադրբեջանցի իշխանական պատգամավորը վիրավորել է Մեդվեդեւին

14:45 07/09/2010 » Քաղաքական

Ադրբեջանցի իշխանական պատգամավորը վիրավորել է Մեդվեդեւին

Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Էլման Մեմմեդովն այնպիսի հայտարարություն է արել, որ կարող է դիվանագիտական աղմուկի պատճառ դառնալ: Ինչպես հայտնում է «Ազադլըգը», հղում կատարելով ադրբեջանական «Մոդեռն.ազ» կայքին, Մեմմեդովը օրերս պաշտոնական այցով Բաքվում գտնվող Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդեւին «գյադա» է անվանել:

«Բաքվում ՌԴ դեսպանությունը, հավանաբար, կարձագանքի իշխանական պատգամավորի թույլ տված արտահայտությանը: Ադրբեջանի հանգուցյալ պատգամավոր Շամիլ Գուրբանովը ժամանակին վիրավորել էր Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակին` ասելով. «Ժակ Շիրակը հիվանդ է կատաղությամբ», ինչը դիվանագիտական աղմուկի պատճառ էր դարձել Ֆրանսիայի եւ Ադրբեջանի միջեւ: Այդ տեսակետից, սպասվում է, որ Ռուսաստանը Ադրբեջանից բացատրություն կպահանջի Էլման Մեմմեդովի արած արտահայտության համար»,- եզրակացրել է «Ազադլըգը»:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց