17:20 07/09/2010 » Քաղաքական

Կոնգրեսականները հանդիպել են Կամայական կալանավորումների հարցերով զբաղվող աշխատանքային խմբի հետ

Երկու օր առաջ`սեպտեմբերի 5-ին Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչներ Լևոն Զուրաբյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Ալեքսանդր Արզումանյանը և Արտակ Զեյնալյանը հանդիպել են ՄԱԿ-ի Կամայական կալանավորումների հարցերով զբաղվող աշխատանքային խմբի հետ` նախագահ-զեկուցող Էլ Հաջի Մալիք Սոուի և քարտուղար Միգել դե լա Լամայի գլխավորությամբ: Այս մասին հայտնում են ՀԱԿ մամուլի գրասենյակից:

«Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում կամայական ձերբակալությունների և կալանավորումների հետ կապված վիճակը, մարտի 1-ի դեպքերին առնչվող կալանավորումների ապօրինության, դրանց վերաբերյալ ՀՀ արդարադատության համակարգի ոչ համարժեք արձագանքի, ինչպես նաև քաղբանտարկյալների հետ կապված հարցեր»,-ասված է հաղորդագրության մեջ:

 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց