Դ. Բաբայան. Ադբեջանի ոչ կառուցողական դիրքորոշման պատճառով բանակցային գործընթացն աղավաղվել է

16:48 07/09/2010 » Քաղաքական

Դ. Բաբայան. Ադբեջանի ոչ կառուցողական դիրքորոշման պատճառով բանակցային գործընթացն աղավաղվել է

«Իհարկե դա չի համապատասխանում իրականությանը. առհասարակ Ազիմովը հայտնի է նման ծայրահեղ մոտեցումներով: Հենց Ադրբեջանն է, որ խախտել է ողջ բանակցային գործընթացի ձևաչափը: Նրա ոչ կառուցողական դիրքորոշման պատճառով է, որ այսօր բանակցային գործընթացը աղավաղված է, և Արցախն անմիջականորեն չի մասնակցում բանակցություններին»,- անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալ Արազ Ազիմովի այն հայտարարությանը, թե Հայաստանի մեղքով է, որ բանակցային գործընթացում առաջընթաց չկա՝ Panorama.am-ի հետ զրույցում նշեց ԼՂՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը:

Նրա խոսքերով, Արցախը լինելով հակամարտության կողմ, որը ճանաչվել է ԵԱՀԿ գագաթաժողովի կողմից, որտեղ ինչպես հայտնի է բոլոր որոշումներն ընդունվում է կոնսենսունսի (փոխհամաձայնություն) միջոցով, այսօր անմիջապես չի մասնակցում բանակցություններին, իսկ դրա միակ մեղավորն ադրբեջանական կողմն է, որը խախտել է ԵԱՀԿ-ի այդ որոշումը:

«Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս Ադրբեջանի ոչ կառուցողական դիրքորոշումը, ինչպես նաև հակամարտության կարգավորմանն անպատրաստ լինելու փաստը»,- ասաց ԼՂՀ պաշտոնյան:
 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց