Հրայր Կարապետյանի կարծիքով, պաշտպանության նախարարությունը պատրաստ չէ զինվորական օմբուդսմենի ինստիտուտի հիմնմանը

15:43 07/09/2010 » Քաղաքական

Հրայր Կարապետյանի կարծիքով, պաշտպանության նախարարությունը պատրաստ չէ զինվորական օմբուդսմենի ինստիտուտի հիմնմանը

Այսօր Ազգային ժողովում ՀՀ Զինված ուժերում կարգապահական կանոնագիրք օրենքի նախագծի քննարկման ժամանակ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը պաշտպանության փոխանախարար Արա Նազարյանից հետաքրքրվեց` չե՞ն նախատեսում արդյոք զինվորական կամ ռազմական օմբուդսմենի ինստիտուտ հիմնադրել:
 
«Ժողովրդավարական շատ երկրներում այդ ինստիտուտը կարգապահության և զինվորական հարաբերությունների հետ կապված հարցերում բավական լուրջ ինստիտուտ է», -հիմնավորեց իրավապաշտպան Սաքունցը:

Արա Նազարյանը նախ հիշեցրեց, որ զինվորականության հարցերով զբաղվող խորհրդականի հաստիք ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում 2008-ին ստեղծվել է: «Ինչ վերաբերում է որպես ինստիտուտի, ընդհանուր առմամբ, դեմ չենք ստեղծելուն, խնդիր չկա», -հավելեց ՊՆ փոխնախարարը:

Այս հարցի առնչությամբ կարծիք հայտնեց նաև ԱԺ պաշտպանության, ներքին գործերի ու անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը և նշեց, որ այդպիսի ինստիտուտ ստեղծելու համար քաղաքական կամք է անհրաժեշտ: «Այս պահին չեմ կարծում, որ պաշտպանության նախարարությունը պատրաստ է զինվորական օմբուդսմենի ինստիտուտի հիմնմանը», -հավելեց խորհրդարանականը:
 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց