Առաջադրվե՞լ 2012-ի ընտրություններին, թե՞ ոչ. Պուտինը դեռ չի որոշել

10:55 07/09/2010 » Քաղաքական

Առաջադրվե՞լ 2012-ի ընտրություններին, թե՞ ոչ. Պուտինը դեռ չի որոշել

ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը դեռևս չի որոշել կառաջադրի իր թեկնածությունը 2012թ-ի նախագահական ընտրություններում, թե ոչ:
Այս մասին, ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ, նա հայտնել է «Վալդայ» բանավեճերի խմբի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ:

Նրա խոսքով, ընտրություններին մասնակցելու որոշումը կախված կլինի երկրի իրավիճակից:

Պատասխանելով հարցերին` Պուտինն ասել է. «Ժամանակին ԱՄՆ նախագահ Ռուզվելտն ընտրվել է 4 անգամ, քանի որ դա չի հակասել ամերիկայի Սահմանադրությանը: Ոչ ես, ոչ էլ նախագահ Մեդվեդևը ոչինչ չենք անի, որը դեմ կլինի Ռուսաստանում գործող օրենսդրությանն ու երկրի հիմնական օրենքին` Սահմանադրությանը»:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց