Իրանցի վերլուծաբան. «Թուրքիան բնավ չունի անհրաժեշտ կարողություն`ազդելու Իրանի միջուկային խնդրի վրա»

14:50 07/09/2010 » Քաղաքական

Իրանցի վերլուծաբան. «Թուրքիան բնավ չունի անհրաժեշտ կարողություն`ազդելու Իրանի միջուկային խնդրի վրա»

Թուրքիան բնավ չունի անհրաժեշտ այն կարողությունը, որ կարողանա լուրջ ազդեցություն ունենալ Իրանի միջուկային հարցում: Թուրքիան ավելի շատ փորձում է ցույց տալ, թե միջազգային տարբեր հարցերում ինքը ևս դերակատարություն ունի: Իրանական «իռդիփլոմասի.իռ» կայքի հետ ունեցած հարցազրույցում նման կարծիք է հայտնել Կովկասի հարցերով իրանցի վերլուծաբան Բահրամ Ամիր Ահմադիանը:

«Թվում է, թե Թուրքիան ցանկանում է ԱՄՆ-ի հետ ունեցած ապրանքաշրջանառության ծավալները ստորադասել Իրանի հետ ունեցած ապրանքաշրջանառության ծավալներին, կամ հայտարարում է, որ չի մասնակի Իրանի նկատմամբ ՄԱԿ-ի սահմանած տնտեսական պատժամիջոցներին, սակայն այդ ամենն ունի քարոզչական բնույթ, Թուրքիան դա հայտարարում է Իրանին հաճոյանալու համար»,- նշում է իրանցի վերլուծաբանը:

Նշենք, որ իրանական «ռաջանյուզ.իռ» կայքի հաղորդմամբ` Իրանի նկատմամբ ԱՄՆ կողմից սահմանած տնտեսական նոր պատժամիջոցներից հետո, հուլիս ամսվա տվյալներով մոտ 74 տոկոսով նվազել է Թուրքիայից Իրան ներկրվող բենզինի ծավալները:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց