20:58 08/09/2010 » Քաղաքական

Անդրադարձ ` Հայաստանում Կանադայի դեսպանատան հիմնմանը

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Կանադայի խորհրդարանի «Կանադա-Հայաստան» պատգամավորական բարեկամության խմբի պատվիրակության անդամներին` նախագահ Հարոլդ Ալբրեխթի գլխավորությամբ։

Ողջունելով հյուրերին` վարչապետը բարձր է գնահատել երկկողմ և բազմակողմ ձևաչափերով հայ-կանադական հարաբերությունների ներկայիս մակարդակը և կարևորել առևտրատնտեսական համագործակցության ընդլայնումը։ Այդ համատեքստում կառավարության ղեկավարը ներկայացրել է տնտեսական ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները, մասնավորապես հանքահումքային արդյունաբերության, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, առողջապահության և էներգետիկայի ոլորտներում։

Կառավարության տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչության տեղեկացմամբ, երկկողմ հարաբերությունների զարգացման համատեքստում կողմերն անդրադարձել են Հայաստանի Հանրապետությունում Կանադայի դեսպանության հիմնմանը, ինչն էապես կնպաստի քաղաքական, տնտեսական և մշակութային կապերի հետագա զարգացմանը։
 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց