ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում Երեւանի քվեարկությունը չպետք է ճեղքվածք առաջացնի հայ-վրացական հարաբերություններում. Վրաստանի ԱԳՆ

14:22 09/09/2010 » Քաղաքական

ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում Երեւանի քվեարկությունը չպետք է ճեղքվածք առաջացնի հայ-վրացական հարաբերություններում. Վրաստանի ԱԳՆ

Պաշտոնական Թբիլիսին ընդունում է, որ չի կարողացել արդյունքի հասնել հայկական կողմի հետ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում երեկ քննարկված վրացական բանաձեւի շուրջ բանակցությունների հարցում:
Ինչպես հաղորդում են վրացական լրատվամիջոցները, այդ մասին հայտարարել է Վրաստանի ԱԳ ներկայացուցիչ Նինո Քալանդաձեն:

«Մենք հույս ունեինք հայկական կողմի հետ փոխզիջման գալ այս հարցի շուրջ, նունիսկ բանակցություններ էինք վարում պաշտոնական Երեւանի հետ, չնայած արդյունքի չենք հասել եւ ընդունում ենք այդ փաստը: Հայաստանը, բնականաբար, ունի իր ինքնուրույն շահերը եւ առաջնորդվում է դրանցով: Այս դեպքում նա նույնպես գործել է իր շահերից ելնելով: Երեւանի որոշումը վրացական բանաձեւի վերաբերյալ, իհարկե, ափսոսանք է առաջացնում, սակայն միեւնույն ժամանակ այն չպետք է բերի երկկողմ հարաբերություններում ճեղքվածքի», - հայտարարել է վրացի պաշտոնյան:

Հիշեցնենք, երեկ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան հավանության է արժանացրել Վրաստանի կողմից ներկայացրած մի բանաձեւ, որը վերահաստատում էր Աբխազիայի ու Հարավային Օսիայի փախստականներին հայրենի տները վերադառնալու իրավունքները:
Հայկական պատվիրակությունը չէր սատարել ներկայացված բանաձեւը:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց