«Ազադլըգ». Արեւմտյան աշխարհի հետ բոլոր կամուրջներն այրած Իլհամ Ալիեւն այժմ չգիտի, թե ուր պետք է ուղղի իր դեմքը

18:30 09/09/2010 » Քաղաքական

«Ազադլըգ». Արեւմտյան աշխարհի հետ բոլոր կամուրջներն այրած Իլհամ Ալիեւն այժմ չգիտի, թե ուր պետք է ուղղի իր դեմքը

«Միջազգային ճգնաժամային խումբն արդեն 3 օր է` մերկացրել է Ադրբեջանի իշխանությանը, սակայն վերջինս պաշտոնապես դեռ չի պատասխանել երկրի առաջին դեմքի հասցեին հնչած քննադատությանը: Ճգնաժամային խմբի հայտնի զեկույցի որոշ պահեր բացահայտ կերպով ասում են, որ Ադրբեջանի ազգային անվտանգությունը վտանգված է, իսկ Ադրբեջանի կառավարության լռությունը խոսում է այն մասին, որ իշխանական ճամբարը խիստ շփոթված է, իսկ իշխանության գաղափարախոսներն իրավիճակից դուրս գալու ջանքեր են որոնում:

Երեւում է` իշխանությունը հասկացել է, որ այս անգամ չի հաջողվի իրավիճակից դուրս գալ ավանդական հակազդեցությամբ եւ մտադիր է այդ քննարկումներից դուրս պահել իշխանական բուրգի գագաթը: Բայց զեկույցի ընդհանուր ոգուց երեւում է, որ իշխանության համար դժվար կլինի ազատվել այդ քննադատությունից: Այդ զեկույցը նախորդներից տարբերվում է նրանով, որ այստեղ կոնկրետ տեղեկություններ կան, որ Ադրբեջանում շատ ոլորտներ աղետալի վիճակում են», -գրում է «Ազադլըգը» եւ հարցնում.

«Իսկ մինչեւ ե՞րբ պետք է կարողանա իշխանությունը պաշտպանել Ալիեւին: Հստակ է, որ Իլհամ Ալիեւն արդեն մի այնպիսի իրավիճակում է, որ քննադատություններին այլեւս չի դիմանում: Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ ստորագրված վերջին ռազմական համաձայնությունը դժվար կացության մեջ է դրել Ադրբեջանի իշխանությանը: Ժամանակին հույսը դնելով Կրեմլի վրա` արեւմտյան աշխարհի հետ բոլոր կամուրջներն այրած Իլհամ Ալիեւն այժմ չգիտի, թե ուր պետք է ուղղի իր դեմքը: Ավելի ճիշտ, նման հասցե չի էլ մնացել: Ռուսաստանի հետ անկեղծ երկխոսության հնարավորությունները կորցրած Իլհամ Ալիեւը նույնիսկ ուժ չունի դիմագրավելու նման ազդեցիկ կազմակերպության կողմից արված բազմաբովանդակ հարվածը: Հենց այդ պատճառով էլ իշխանության գլուխ կանգնածների համար այս պահին ամենակարեւորը Իլհամ Ալիեւին եւ նրա աշխատակազմին այդ ճնշումներից հեռու պահելն ու երկխոսություններից խուսափելն է: Բայց մինչեւ ե՞րբ դա կարող է շարունակվել: Երեւում է` այդ ժամկետը հստակ չգիտեն նաեւ իշխանական օղակներում:

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Թինա Քեյդենաուի Բաքու կատարած այցը, իշխանության եւ ընդդիմության ներկայացուցիչների հետ նրա հանդիպումները հիմք են տալիս եզրակացնելու, որ Իլհամ Ալիեւին գտնելն ու բացահայտելը դժվար չի լինելու…»,- եզրահանգել է «Ազադլըգը»:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց