Ադրբեջանական իշխանությունների հերթական տապալումը

14:31 09/09/2010 » Քաղաքական

Ադրբեջանական իշխանությունների հերթական տապալումը

Նախօրեին Ադրբեջանի «Մուսավաթ» կուսակցության գրասենյակում հանդիսավոր կերպով ստորագրվել է «Մուսավաթ» և «Ժողովրդական ճակատ» կուսակցության ընտրական դաշինքի համաձանագիրը: Այդ համաձայնագրի համաձայն, վերոնշյալ կուսակցություններն առաջիկա խորհրդարանական ընտրություններին պայքարելու են միասնական ճակատով՝ ընտրական դաշինքի կազմով:
Այս մասին տեղեկացնում է «Թուրան» լրատվական գործակալությունը:

Նշենք, որ ադրբեջանական իշխանություններն ամեն ինչ անում էին, որպեսզի այդ դաշինքը «կյանքի չկոչվի»: Այդ ուղղությամբ, իշխանությունները տարբեր լրատվամիջոցներով նույնիսկ տեղեկություններ էին տարածել այն մասին, թե այդ կուսակցությունների ղեկավարներ՝ Իսա Գամբարն ու Ալի Քերիմլին արևմտյան գործակալներ են և փորձում են երկրում անկարգություններ հրել:

Այդ խոսակցություններն ավելի ակտուալ դարձան այն ժամանակ, երբ Ժողովրդական ճակատ կուսակցության ղեկավար Ալի Քերիմլին հարցազրույց տվեց ամերիկյան հեղինակավոր «Washington Post» պարբերականին, որում խիստ քննադատության էր ենթարկել ադրբեջանական իշխանություններին և նրանց կողմից վարվող քաղաքականությունը:

Հիշեցնենք, որ մի քանի ամիս առաջ, ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Ա. Քերիլնին հատկապես քննադատել է ադրբեջանական իշխանությունների արտաքին քաղաքականությունը՝ ընդգծելով, թե բանակցային գործընթացը Ադրբեջանի համար անբարենպաստ ձևով է ընթանում, քանի որ ներկայումս բանակցային սեղանին դրված առաջարկներն Ադրբեջանի համար միակողմանի զիջումներ են ենթադրում: Նա նշել է, թե խոսքը մասնավորապես վերաբերվում է կարգավիճակի որոշման վերաբերյալ ԼՂ-ում նախատեսվող հանրաքվեին, ինչը նշանակում է, որ դրանով Ադրբեջանը կկորցնի ԼՂ-ը:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց