- 14:31 | Աշխարհում Ղըրղստանի մայրաքաղաքում գողացել են սպանված լրագրողի արձանը
Երկրի ՆԳՆ-ն դեռ որևէ հրապարակումներ չի արել հնարավոր կասկածյալների վերաբերյալ:
Աղբյուր՝ «Ռոսբալտ» (Росбалт) - 14:25 | Հայաստան Գիշերային կրակոցներ Լիբանանի մայրաքաղաքում
Բախումները տեղի են ունեցել ընդդիմության և տեղական իշխանությունների ներկայացուցիչների միջև, որի հետևանքով զոհվել է առնվազն 2 մարդ, վիրավորվել՝ 18-ը:
Սկզբնաղբյուր` «BBC» - 14:18 | Հայաստան ԿԳՆ-ում տեղյակ չեն, թե որ դպրոցի աշակերտուհիներն են ծեծում իրար
«Շուրջ 500 հազար աշակերտների մեջ այդ մեկ-երկու դեպքերը կան, և կարող են լինել»,-այս մասին լրագողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը։
Աղբյուր՝ «Aysor.am» - 14:12 | Հայաստան Մայիսի 21–ին իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Մելիք Գասպարյանը
Երևանի քաղաքապետի որոշմամբ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Արմեն Ուլիխանյանը, ով ազատվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետի պաշտոնից։
Աղբյուր՝ «Aysor.am» - 14:05 | Աշխարհում Իտալիայում օրեր առաջ տեղի ունեցած ահաբեկչական պայթյունի հեղինակի լուսանկարը հայտնվել է ԶԼՄ-ների ձեռքերում
Տեղացի լրագրողները հավաստիացնում են, որ ահաբեկիչը մոտ 50 տարեկան տղամարդ է եղել :
Աղբյուր՝ «Obozrevatel.com» - 13:55 | Աշխարհում Գերի ընկած չինացի ձկնորսները ազատ են արձակվել
Հյուսիսային Կորեայի իշախանությունները տեղեկացրել են Չինաստանի կառավարությանը, որ կիրակի օրը բոլոր 29 ձկնորսները ազատ են արձակվել եկրի հյուսիս-արևմտյան ափում:
Աղբյուր` «Newsru.com» - 13:49 | Աշխարհում Ահաբեկչություն Յեմենում
Ռազմական շքերթի ժամանակ մահապարտ-ահաբեկիչը պայթեցրել է իրեն, որի հետևանքով զոհվել են առնվազն 40 զինծառայողներ:
Աղբյուր՝ «Kommersant.ru» - 13:42 | Հայաստան Բաքվում գեյ-շքերթը կանցկացվի ծովում
Ադրբեջանում մեծ աղմուկի պատճառ դարձած, նույնիսկ Իրանի հետ քաղաքական-դիվանագիտական լարվածություն առաջացրած գեյ-շքերթն, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա «Եվրատեսիլ-2012»-ի բացման արարողության օրը:
Աղբյուր` «Panorama.am» - 13:35 | Հայաստան Զինծառայողը պարապմունքի ժամանակ մահացել է մարտական ականի պայթյունից
Փաստի առթիվ ՀՀ Պն քննչական ծառայության 2-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգքրի 376-րդ հոդվածի 2-ր մասի հատկանիշներով:
Աղբյուր` «Panorama.am» - 13:30 | Հայաստան «Նիվան» ընկել է ձորը
Մայիսի 20-ին, ժամը 05.15-ի սահմաններում, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմքենան Ամասիա-Ցողամարգ ճանապարհի 2-րդ կմ-ին շրջվել և ընկել է ձորը. վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Աղբյուր՝ ՀՀ Ոստիկանություն - 13:24 | Հայաստան Մահացու վրաերթ. վարորդը դիմել է փախուստի
Մայիսի 20-ին, ժամը 22.30-ին, «Մազդա CX-7» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արշակունյաց պողոտայի թիվ 288 տան մոտ վրաերթի է ենթարկել 1951 թ. ծնված Զաբել Անտաբյանին, որը տեղում մահացել է:
Աղբյուր՝ ՀՀ Ոստիկանություն - 13:18 | Աշխարհում Կրեմլում կհայտարարվի ՌԴ կառավարության նոր կազմի մասին
ՌԴ նախագահ Վ. Պուտինը այսօր հանդիպում կունենա երկրի վարչապետ Դ.Մեդվեդևի հետ՝ կառավարության նոր կազմի և կառույցի որոշումը ընդունելու համար:
Աղբյուր` «Վեստի.ռու» (Vesti.ru) - 13:13 | Աշխարհում Ինդոնեզիայից ՌԴ կուղարկվի ինքնաթիռի զոհերին պատկանող իրերը
Հիշեցնենք, որ այսօր ավարտվել է «Սուպերջեթ-100»-ի զոհերի մարմինների ճանաչման գործընթացը:
Աղբյուր՝ «Ռոսբալտ» (Росбалт) - 13:06 | Աշխարհում Իսրայելի նախկին վարչապետը կոչ է արել բաժանել Երուսաղեմը
Հիշեցնենք, որ նախօրեին Իսրայելում հետաձգվել էր Երուսաղեմի Օրը:
Մանրամասները՝ «Obozrevatel.com» - 13:00 | Հայաստան Գևորգյան հոգեւոր ճեմարանի դիմորդները նախքան քննությունները տեսչության հետ ճանաչողական բնույթի զրույց կունենան
Ճեմարան կարող են դիմել ՀՀ եւ արտասահմանյան երկրների մինչեւ 21 տարեկան քաղաքացիներ որոնք ունեն միջնակարգ (կամ ավելի բարձր) կրթություն եւ զավակն են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու:
Աղբյուր՝ Մայր Աթոռ Ս. Էջմիածին Գևորգյան Հոգևոր Ճեմարան - 12:55 | Հայաստան Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այցով գտնվում է Չիկագոյում
Նախարարը մասնակցում է ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում կայանալիք Աֆղանստանում անվտանգության աջակցության ուժերի մասնակցող երկրների ղեկավարների հանդիպմանը:
Աղբյուր՝ «Aysor.am» - 12:45 | Աշխարհում Հոկեյի աշխարհի չեմպիոն է դարձել Ռուսաստանի հավաքականը
Եզրափակիչ խաղում ՌԴ-ի հավաքականը 6-2 հաշվով պարտության է մատնել Սլովակիայի ընտրանուն:
Աղբյուր՝ «Trud.ru» - 12:39 | Աշխարհում Կաննի փառատոնը շարունակվում է
Կինոփառատոնի արդեն 4-րդ օրն է. հյուրերի դատին այսօր կհանձնվի ռեժիսոր Ջոն Հիլլքոութի «Lawless» ֆիմլը:
Օրվա լուսանկարները՝ «InVogue.am» - 12:33 | Հայաստան Եվրասիա համալսարան 120 տեղի համար դիմել է ընդամենը 11 դիմորդ
Եվրասիա միջազգային համալսարանի ռեկտոր Սուրեն Օհանյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ներկայացրել է վերջին տարիներին իր համալսարանում կատարված մի շարք աշխատանքներ։
Մանրամասները՝ «Aysor.am» - 12:25 | Հայաստան Հունիսի 1-ից կիրառության մեջ են մտնելու նոր նույնականացման քարտերը և կենսաչափական անձնագրերը
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Քոչարյանը:
Աղբյուր՝ «Aysor.am» - 12:18 | Աշխարհում Նոր երկրաշարջ է գրանցվել Իտալիայում
Երկրի հյուսիսում տեղի ունեցած 5-9 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի հետևանքով զոհվել է 6 մարդ, վիրավորվել՝ 50-ը:
Աղբյուր՝ «Smh.com.au» - 12:12 | Աշխարհում «G8». Հունաստանը պետք է մնա Եվրագոտում
«Մեծ ութնյակի» գագաթնաժողովի անդամ երկները մտադիր են պահպանել Հունստանին՝ որպես ԵՄ անդամ երկիր, և պայքարել Եվրագոտում ֆինանսական ճգնաժամի և այլ խնդիրների լուծման համար:
Աղբյուր` «Վեստի.ռու» (Vesti.ru) - 12:06 | Աշխարհում Ուսանողական բողոքի ցույցեր Կանադայում
Մոնրեալում տեղի ունեցած բողոքի ցույցի ժամանակ ձերբակալվել է մոտ 200 մարդ. ոստիկանների հետ բախումների հետևանքով մարմնական տարբեր վնասվածքներ է ստացել 10 մարդ, այդ թվում 4 ոստիկաններ:
Աղբյուր՝ «Korrespondent.net» - 12:00 | Աշխարհում Գիտնականները պարզել են այն երկրները, որտեղ ավելի հաճախ են աստերոիդներ ընկնում
Այդ ցանկի մեջ են մտնում Չինաստանը, Ինդոնեզիան, Հնդկաստանը, Ճապոնիան, ԱՄՆ-ն, Ֆիլիպինները, Իտալիան, Բրիտանիան, Բրազիլիան և Նիգերիան:
Աղբյուր՝ «Ռոսբալտ» (Росбалт) - 11:54 | Հայաստան Շիրակում քամին տարել է հարսանյաց տան տանիքը
ԱԻՆ արտակարգ ալիք լրատվական կենտրոնի հաղորդմամբ, դեպքի մասին տեղյակ է պահվել Շիրակի փոխմարզպետ Ս. Պետրոսյանը:
Աղբյուր` «Panorama.am» - 11:48 | Հայաստան Հրդեհ է բռնկվել Երևանի Հ. Քոչար փողոցի թիվ 27 շենքի մոտակայքում գտնվող բենզալցակայանում
ԱԻՆ արտակարգ ալիք լրատվական կենտրոնի հաղորդմամբ, հրդեհի բարդության «Բիս-1» աստիճանով դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ:
Աղբյուր` «Panorama.am» - 11:42 | Աշխարհում Ռուսական «Սուպերջեթ-100»-ի ուղևորների մեջ եղել է 31 կին և 14 տղամարդ
Ավարտվել է Ինդոնեզիայում վթարված իքնաթիռի զոհերի մարմինների ճանաչման գործընթացը:
Աղբյուր՝ «Izvestia.ru» - 11:35 | Աշխարհում Իսրայելի նախկին նախագահ Մոշե Կացավին 7 ժամով ազատ են արձակել բանտից
Բռնաբարության մեղադրանքով դատապարտված նախկին նախագահը ազատ է արձակվել՝ իր որդու հարսանիքին մասնակցելու համար:
Աղբյուր՝ «Trud.ru» - 11:29 | Աշխարհում Չիկագոյում սկսվել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը
Ժողովի քննարկման հիմնական թեման է Աֆղանստանից զորքերի դուրս բերումը:
Աղբյուր՝ «Korrespondent.net» - 11:23 | Տարածաշրջան Ադրբեջանի մայրուղիներից մեկում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունքում ադրբեջանցի սպաներ են մահացել
Այս մասին տեղեկացրել է «ՍալամՆյուզ» լրատվական գործակալությունը:
Աղբյուր՝ «Aysor.am» - 11:17 | Հայաստան Երևանում մեկնարկել է հոմիոպատների միջազգային համաժողովը
Համաժողովին այս տարի մասնակցում են ոլորտի մասնագետներ Գերմանիայից, Շվեյցարիայից, Իտալիայից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Ռումինիայից և մի շարք այլ երկրներից:
Աղբյուր՝ «Aysor.am» - 11:11 | Աշխարհում Նավթային և գազային խոշոր ընկերություններ որոշել են հարկեր չմուծել Մոսկվայում
Հունվարի 1-ից ընկերությունները հնարավորություն են ստացել համախմբվել իրենց մասնաճյուղերի հետ և ընդհանուր հարկ մուծել, որը նպաստառու չէ Մոսկվայի համար:
Աղբյուր` «Newsru.com» - 11:05 | Աշխարհում Սերբիայում նախօրեին կայացած նախագահական ընտրություններում Բորիս Տադիչը պարտություն է կրել
Ըստ նախնական արդյունքների, ընդդիմադիր թեկնածու Տոմիսլավ Նիկոլիչը Բ.Տադիչից առաջ է անցել շուրջ 2 տոկոսով՝ հավաքելով 49.3% ձայն:
Սկզբնաղբյուր` «BBC» - 11:00 | Աշխարհում Վատիկանը դատական հետապնդմամբ է սպառնացել «Նորին Սրբությունը» գրքի հեղինակին
Գիրքը նվիրված է կաթոլիկ եկեղեցում իշխանության համար անդրկուլիսյան պայքարին:
Աղբյուր` «Panorama.am» - 10:54 | Հայաստան ԲՊՏ կողմից կիրառված պատժամիջոցներից պետական բյուջե մուտք է եղել 474.0 հազար դրամ գումար
ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից կայացվել է 150.0հազ.դր ընդհանուր գումարով վարչական տուգանքի 3 որոշում:
Աղբյուր` «Panorama.am» - 10:48 | Աշխարհում Դաղստանում կարգավորվել է վթարված գազամուղու աշխատանքները
Մասնագետները գազամուղու հրդեհը սաբոտաժի հետևանք են համարել:
Աղբյուր՝ «Ռոսբալտ» (Росбалт) - 10:42 | Աշխարհում Ժիրինովսկին կհարցաքննվի կաշառակերության մեղադրանքով
Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահը մեղադրվում է 150 հազար դոլար կաշառք վերցնելու մեջ:
Աղբյուր՝ «Trud.ru» - 10:35 | Աշխարհում Չիկագոյում տեղի ունեցած բողոքի ցույցի հետևանքով կան ձերբակալվածներ
Քաղաքում, որտեղ տեղի է ունենալու ՆԱՏՕ-ի հերթական գագաթնաժողովը, ձերբակալվել է 45 մարդ:
Սկզբնաղբյուր` «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» (ИТАР-ТАСС) - 10:29 | Աշխարհում Երկրի բնակիչները այսօր կարող են հետևել արևի հազվագյուտ խավարմանը
Օղակաձև արևի խավարումը տեսանելի կլինի Ասիայի և Հյուսիսային Ամերիկայի արևմտյան ափի բնակիչների համար:
Աղբյուր՝ «Ռոսբալտ» (Росбалт) - 10:23 | Հայաստան Գյումրիում գիշերը երկրաշարժ է գրանցվել
Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 4 բալ:
Աղբյուր` «Panorama.am» - 10:18 | Աշխարհում Ուկրաինայի ոստիկանությունը հերքել է թմրանյութերի օրինականացումը
Կիևի ոստիկանության կենտրոնական բաժանմունքից հայտարարել են, թե Ուկրաինայի օրենսդրությունում թմրանյութերի վերաբերյալ որևէ փոփոխություն չի արվել:
Աղբյուր` «Panorama.am» - 10:13 | Հայաստան Երկրաշարժ Աշոցքում
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 5 կմ խորության վրա. ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 3-4 բալ:
Աղբյուր` «Panorama.am» - 10:07 | Հայաստան ՀՀ առանձին վայրերում հնարավոր է կարկուտ
Քամու ուժգնացումը կդիտվի 7-12մ/վ. ջերմաստիճանը՝ ցերեկը +24+26, երեկոյան +17+19:
Աղբյուր՝ «Մետեո.Թիվի» - 10:02 | Հայաստան Այսօր հանրապետության ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Օդի ջերմաստիճանը մի փոքր կնվազի:
Աղբյուր՝ «Մետեո.Թիվի» - 01:17 | Աշխարհում Ֆրանսիայում 2 մարդ զոհվել է, ևս 15-ը ստացել են լուրջ վնասվածքներ
Սպորտային մեքենան մրցաշարի ժամանակ դուրս է եկել երթևեկելի մասից և մխրճվել հանդիսատեսների բազմության մեջ:
Աղբյուր՝ «korrespondent.net» - 01:12 | Տարածաշրջան Իրավապաշտպան. Եվրատեսիլից հետո Ադրբեջանում իրադրությունը կվատանա
Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների նկատմամբ ուշադրություն բևեռելու նպատակով իրավապաշտպանները մտադիր են Բաքվում անցկացնել համերգ «Երգը ժողովրդավարության համար» խորագրով:
Աղբյուր՝ «korrespondent.net» - 01:06 | Աշխարհում Չեխիան ծրագրում է Գլխավոր հյուխատոսություն բացել Օդեսայում
Այդ մասին հայտարարել է Ուկրաինայում Ճեխիայի արտակարգ և լիազոր դեսպանը:
Աղբյուր՝ «korrespondent.net» - 00:59 | Աշխարհում Ուկրաինացիները նախընտրում են հանգստանալ Ղրիմում, Իսրայելում և Իսպանիայում
Այս տարի ուկրաինացիների 45%-ը նախընտրում է հանգստանալ արտերկրում:
Աղբյուր՝ «novostimira.com.ua» - 00:54 | Աշխարհում Գնդակահարել են Սադամ Հուսեյնի թիկնապահի ընտանիքին
- 00:48 | Աշխարհում Բողոքում են Իրաքի ներքին գործերին միջամտելու դեմ
Շուրջ 200 բողոքի ցույց են արել Իրաքում Թուրքիայի հյուպատոսության շենքի առջև:
Աղբյուր՝ «rosbalt.ru» - 00:43 | Աշխարհում Պակիստանը պատրաստվում է հերթական հրթիռային փորձարկումներին
Մինչև մայիսի վերջը մտադիր են փորձարկել փոքր հեռավորության «Նասր» բալիստիկ հրթիռները:
Աղբյուր՝ «rosbalt.ru» - 00:37 | Աշխարհում Առնետները գրոհում են Պետերբուրգի բազմաբնակարանները
Հյուսիսային մայրաքաղաքի բնակիչները բողոքում են:
Աղբյուր՝ «rosbalt.ru» - 00:32 | Աշխարհում Քառօրյա սուգ Իտալիայում
Վարչապետի հրամանով՝ պետական դրոշները երկրի ամբողջ տարածքում խոնարհված կմնան ևս երեք օր:
Աղբյուր՝ «rosbalt.ru» - 00:26 | Աշխարհում Պինգվինը, որ փախչում էր պինգվինաշեն
Ճապոնիայում կենդանաբանական այգուց երկու ամիս առաջ փախած պինգվինը գտնվել է:
Աղբյուր՝ «pravda.ru.feedsportal.com» - 00:20 | Աշխարհում Քաղաքակա՞ն, թե մշակութային քայլ
Բելառուսի նախագահը պարգևատրել է Կիրկորովին:
Աղբյուր՝ «topnews.ru»
13:04 09/09/2010 » Քաղաքական
Ներկայացվեց «Լեռնային Ղարաբաղ. Ինչպես է դա եղել» գիրքը. Այնտեղ փաստեր են, չենք փորձում նմանակել հարևան երկրի էժան քարոզչությունը
Այսօր ներկայացվեց «Լեռնային Ղարաբաղ. Ինչպես է դա եղել» գրքի հայերեն տարբերակը: Այն հրատարկվել է ՀՀ նախագահի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի նախաձեռնությամբ, հեղինակը քաղաքագետ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, ԵՊՀ պրոֆեսոր Ալեքսանդր Մանասյանն է:
Գիրքը հայերեն հրատարակվել է 500 օրինակով, պատրաստվում են նաև անգլերեն, ռուսերեն, պարսկերեն տարբերակները, այն նախատեսված է հանրային լայն լսարանի համար, արդեն ԼՂ անկախության 19-րդ տարեդարձի օրը բաժանվել է բուհերին ու ավագ դպրոցներին, վաճառքի ենթակա չէ: Նախատեսվում է գիրքը տրամադրել նաև տարբեր երկրներում գործող Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչություններին ու պատվիրակություններին, որպեսզի ԼՂ մասին ճշմարտությունը, որը անընդհատ կեղծվում է Ադրբեջանի կողմից, հասանաելի լինի մարդկանց:
«Գիրքն այսօր թարգմանման պրոցեսում է»,-ասաց կենտրոնի փորձագետ Ալեն Ղևոնդյանը: Գրքի հիմնական նպատակն է հանրային իրազեկում ապահովել ԼՂ հիմնահարցի պատմական, քաղաքական, էթնիկ-մշակութային ասպեկտների ու այլ ոլորտների վերաբերյալ, այն դիտարկում է հիմնահարցի իրական պատմությունը, ռազմական գործողությունների առանձին դրվագներ:
Ա. Մանասյանը ներկայացնելով գրքի բովանդակությունը, մի քանի կարևոր շեշտադրում արեց` նախ պետք է հստակ գիտակցել, որ ԼՂ անկախության ճանաչմանը խոչընդոտող ու հակասող ոչ մի իրավական, պատմական, քաղաքական հիմք ու փաստարկ չկա: «Չկա մի այդպիսի փաստարկ, որ Ադրբեջանը կարող էր օգտագործել մեր դեմ ազնիվ պայքարի դաշտում: Իհարկե, կեղծ փաստարկների հեղեղ է թափվում Բաքվից, բայց չկա ճշմարիտ փաստարկ, որը կլինի այդ փաթեթում»,-ասաց գրքի հեղինակը, նշելով, որ չնայած փաստի գիտակցությանը, չի հաջողվում դա ներառել բանակցություններում ու ամրագրել գիտակցության մեջ: «Մենք դեռ չենք համոզել աշխարհին, որ Ադրբեջանի բոլոր փաստարկները կեղծ են»,-ասաց քաղաքագետը:
Գրքում Մանասյանը ներառել է նաև միտքը, որ արևմուտքը պատասխանատվություն է կրում Ադրբեջանի սանձազերծած պատարեզմի համար: «1991-ին Արևմուտքը որոշել է հետխորհրդային տարածքում նորանկախ պետությունները ճանաչել նախկին Խորհրդային միութենական սահմաններով: Բոլոր պետությունների համար գուցե և դա արդարացված է եղել, բացառությամբ Ադրբեջանի: Խորհրդային Ադրբեջանի սահմաններում կային տարածքներ, որոնք ԽՍՀՄ իրավական-քաղաքական դաշտից դուրս այլևս նրա ենթակայության տակ լինել չէին կարող: Դա են Նախիջևանն ու Լեռնային Ղարաբաղը»,-ասաց Մանասյանը, հիշեցնելով, որ Ադրբեջանի ինքնիշխանությունը այդ տարածքներում սահմանափակող որոշումներ են եղել: Դրանք ու մյուս փաստաթղթերի կրկնօրինակները ներկայացված են գրքում: Այնտեղ ներկայացված բոլոր դիտարկումները հիմնավորվում են փաստական նյութերի, սկզբնաղբյուրների, նկարների և իրավական ակտերի, պայմանագրերի բնօրինակների պատճեներով:
Շարունակելով միտքը, Մանասյանն ընդգծեց, որ չնայած դրան Արևմուտքը գնացել է այդ հակասող քայլին ու ճանաչել Ադրբեջանի Հանրապետությունը, իսկ դա եղել է միջազգային իրավունքին հակասող բան, դրանով հեշտացել է ԽՍՀՄ կազմաքանդումը: «Դա ԽՍՀՄ լուծարելու ամենաէժան ձևն էր»,-ասաց Մանասյանը, ավելացնելով, որ դրանով իսկ Ադրբեջանն իրեն իրավունք է վերապահել պատերազմ սանձազերծել և իր տարածքում ապրող հայերի նկատմամբ Ցեղասպանություն իրականացնել: «Արևմուտքը պատերազմ սանձազերծելու իրավունք է տվել մի երկրի, որն արդեն ցեղասպան էր, ով ցեղասպանություն էր իրականացրել 88-ից սկսած, 91-ին դա Արմուտքը մոռացել է, ինչը վճռորոշ գործոն է եղել հետագա գործողությունների համար»,-ասաց Մանասյանը:
Քաղաքագետը գրքում առանձին տեղ է հատկացրել նաև այն հարցին, որ Ադրբեջանի սահմաններում երբևէ լեգիտիմ ինքնորոշում չի եղել: «Եթե մենք յուրացնենք այն դրույթը, որ սահմանները հանդես են գալիս ինքնորոշման ակտով, ապա կտեսնենք, որ Ադրբեջանական մերօրյա Հանրապետությունը լեգիտիմ սահմաններ չունի, մանավանդ որ ինքը վերադարձել է 1918-20 թթ. Ադրբեջանական պետությանը, որն ընդհանրապես սահմաններ չի ունեցել` ոչ ճանաչված, ոչ կայացած, ոչ լեգիտիմ ձևով հաստատված: Հետևաբար, տարածքային ամբողջականության սկզբունքն այսօր էլ Ադրբեջանի համար կիրառելի չէ: ԼՂՀ-ն կայացել է լրիվ լեգիտիմ ձևով միջազգային իրավունքի տեսանկյունից, իսկ Ադրբեջանական այսօրվա պետությունը թե տարածքային ամբողջականության, թե սահմանների լեգիտիմության տեսակետից օրինական պետություն չէ»,-պարզաբանեց գրքի հեղինակը, խորհուրդ տալով այդ հարցերով նեղել թե միջնորդներին, թե ադրբեջանցի քարոզիչներին ու դրա մասին իրազեկել աշխարհին:
Գրքի մի ենթագլուխ Մանասյանը կոչել է «Ժողովրդավարությունը շրջափակման մեջ»: Խոսքը ԼՂՀ մասին է, որտեղ անցկացվում են նույնիսկ եվրոպական չափանիշները գերազանցող ընտրություններ, դրա մասին վկայում են հենց արևմտյան դիտորդները, իսկ միջազգային հանրությունն ու նույն եվրոպացիները չեն ճանաչում այդ երկրի անկախությունն ու ընտրությունները:
Գրքում ներառված է ողջ ճշմարտությունը սումգայիթյան ողբերգության, դրա կազմակերպիչների, Բաքվում բնակվող հայկական համայնքի ոչնչացման գործողությունների, Ջուղայի մշակութային ոճրագործության, ադրբեջանցիների կողմից իրագործած Մարաղայի ցեղասպանության, ինչպես նաև Խոջալուի (ներկայումս Իվանյան) և Աղդամի դեպքերի վերաբերյալ:
«Գրքում փաստեր են, որպեսզի հասարակությունը ծանոթանա հստակ փաստարկված մտքին, ոչ թե քարոզչական ձրակերպումների: Մենք չենք փորձում նմանվել մեր հարևան երկրի էժան քարոզչությանը, քանի որ մեր եվրոպական գործընկերների մոտ երբեմն ծիծաղ են առաջացնում»,-ասաց կենտրոնի փորձագետ Ա. Ղևոնդյանը:
Նրա խոսքով, գրքում ավելի քան 50 կտոր գրականություն է օգտագործվել, աղբյուրները անտիկ, միջնադարի շրջանի պարսկական, իտալական, ամերիկյան աշխարհագրական ընկերության ու այլ քարտեզներ են, միջազգային կոնֆերանսների եզրափակիչ փաստաթղթեր, Ազգային լիգա ներկայացրեց Հայաստանի ու Ադրբեջանի հայտերը, Ջուղայի, Մարաղայի, Խոջալուի ոճրագործությունների մասին փաստական տվյալներ, դրանց վերաբերյալ ադրբեջանական կեղծիքի բացահայտումները, փաստաթղթեր, որոնք մինչ այժմ փակ են եղել:
Նախորդող նորություն` http://www.panorama.am/am/society/2010/09/02/nkr-book/
Աղբյուր` Panorama.am
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
14:24 21/05/2012 » Կրթություն
ԿԳ նախարարությունը դեռ չի պարզել, թե որ դպրոցում է տեղի ունեցել դպրոցահասակ աղջիկների ծեծկռտուքը
14:23 21/05/2012 » Սպորտ
14:10 21/05/2012 » Տնտեսություն
Եռաչափ Մոդելավորողների Միությունը միանում է ՏՏ նախարարության ստեղծման նախաձեռնությանը
14:06 21/05/2012 » Առողջություն
14:02 21/05/2012 » Քաղաքական








Քեթրին Էշտոնի գրասենյակի տարածած զեկույցի, նաև ՀՀ եվրաինտեգրման քաղաքականության մասին հարցազրույց քաղաքագետ Նարեկ Գալստյանի հետ:
«Միշտ չէ, որ ԵՄ-ն կարողանում է վարել իր հայտարարած սկզբունքներին համապատասխան քաղաքականություն»:
Հմայակ Հովհաննիսյանն իսկապես ասել է` Ծառուկյանն Աստված չի
Խնդիրները և նպատակները վերանայվում են, ուստև պետք է վերանայվի նաև իմ մասնակցության ձևաչափը:
«Ինչո՞ւ են ուզում ինձ վարկաբեկել». ԱԱԾ կանչված դատավոր
- Թողեք իրենք իրենցով կքննեն, կասեն: