Դեսպանություններ կստեղծվեն Նիդերլանդներում ու Ճապոնիայում

15:34 09/09/2010 » Քաղաքական

Դեսպանություններ կստեղծվեն Նիդերլանդներում ու Ճապոնիայում

Այսօրվա նիստում կառավարությունը հավանություն է տվել «Նիդերլանդների Թագավորությունում (նստավայրը` Հաագա) և Ճապոնիայում (նստավայրը` Տոկիո) ՀՀ դեսպանություններ ստեղծելու ՀՀ նախագահի հրամանագրերի նախագծերին։

Ինչպես նշում են կառավարության տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչությունից, աշխարհի այս առաջատար երկրներում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչություններ բացելը բխում է մեր երկրի շահերից, մանավանդ, որ այստեղ գործում են Ադրբեջանի և Վրաստանի դեսպանությունները, իսկ Ճապոնիան դեսպաններ ունի Բաքվում և Թբիլիսիում։

Նիստում գործադիրը համաձայնություն է տվել նաև Հայաստանի Հանրապետության և Իտալիայի Հանրապետության կառավարությունների միջև դիվանագիտական անձնագրեր կրողների համար մուտքի արտոնագրեր ստանալու պահանջի վերացման համաձայնագրի կնքման առաջարկությանը։ Համաձայնագրի կնքմամբ կավելանա թիվը Շենգենյան գոտու այն երկրների, որոնց տարածք դիվանագիտական անձնագիր կրող ՀՀ քաղաքացիները կարող են մուտք գործել առանց մուտքի արտոնագրի։
 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց