«ՖԱՐՍ». Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի հանդիպումը Մինսկի խմբի համանախագահների հետ

12:55 09/09/2010 » Քաղաքական

«ՖԱՐՍ». Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի հանդիպումը Մինսկի խմբի համանախագահների հետ

Իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի բանակցությունները Մինսկի խմբի համանախագահների հետ» վերնագրով հոդվածում նշում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագաներ Բեռնար Ֆասինեն (Ֆրանսիա), Իգոր Պոպովը (Ռուսաստան) և Ռոբերտ Բրատկեն (ԱՄՆ) ԼՂՀ նախագահի հետ ունեցած հանդիպման ժամանակ ընդգծել են, որ անընդունելի են համարում ուժի և սպառնալիքի կիրառումը ԼՂ հակամարտության կարգավորման գործում:

Համաձայն տեղեկատվության` ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը նկատել է, որ վերջին շրջանում Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման դեպքերը լուրջ սպառնալիք կարող են հանդիսանալ տարածաշրջանի կայունության և անվտանգության պահպանման համար:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց