17:56 09/09/2010 » Քաղաքական

Ո՞վ կլինի ԱԺ հաջորդ նախագահը. Հովիկ Աբրահամյանը հույսեր ունի

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը անդրադարձավ մամուլում հրապարակված այն լուրերին, թե հաջորդ գումարման խորհրդարանի նախագահ է դառնալու ԱԱԽ քարտուղար, «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը:

«Թերթերում կարդացի այդ մասին և կարող եմ ասել, որ Ազգային ժողովի նախագահին որոշում են ընտրվողների քվեների արդյունքներով և համոզված եմ, որ 2012-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով Հանրապետական կուսակցությունը կլինի մեծամասնություն»,- հայտարարեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը և հավելեց. «Իսկ թե ո՞վ կլինի Ազգայի ժողովի նախագահ, կորոշի կուսակցությունը և կուսակցության նախագահը»:

Հարցին, թե հույսեր ունի՞ Հովիկ Աբրահամյանը, ԱԺ նախագահը պատասխանեց. «Ես ընդհանրապես, հույսեր ունենում եմ»:

Ճշտող հարցին,` ինչի՞ հետ կապված, Աբրահամյանը պատասխանեց. «Ամեն ինչի, բոլոր գործընթացների»:
 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց