Ովքե՞ր են իրենց «ականջները ծածկում» Հովիկ Աբրահամյանի հետևում. ԱԺ նախագահը զարմացած է

16:06 09/09/2010 » Քաղաքական

Ովքե՞ր են իրենց «ականջները ծածկում» Հովիկ Աբրահամյանի հետևում. ԱԺ նախագահը զարմացած է

«Պատվերով հոդված», -այսօր Ազգային ժողովի նոր դահլիճը լրագրողներին ցուցադրելու ժամանակ այսպես արձագանքեց թերթերից մեկում հրապարակված հոդվածին, թե «ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն արդեն ձեռք է բերել Նալբանդյան 104 հասցեում գտնվող ՀՀ ոստիկանության մանկապարտեզը` էլիտար շենք կառուցելու նպատակով»:

«Ընդհանրապես, Երևանում ոչ մի էլիտար շենքի կառուցմանը ոչ մասնակցել եմ, ոչ էլ նման ծրագիր կա, որ պիտի մասնակցեմ: Այդ ամենը հերյուրանք է», -հավելեց ԱԺ նախագահը:

Միևնույն ժամանակ նա նկատեց, որ շենք կառուցելու մեջ ոչ մի վատ բան չի տեսնում: Նրան զարմացնում է այլ բան. «Շատ վատ է, երբ փորձում են իրենց ականջները ծածկել իմ հետևում: Դա շատ վատ բան է, ես դրա վրա եմ զարմացած»:

Նա նաև շտապեց հավելել, որ ինքը գիտե` ովքեր են այդ կառուցողները: «Իրականությունը գիտեմ, գիտեմ` ովքեր են կառուցում: Եվ այդ մասին գիտեն նաև պատկան մարմինները», -հավելեց խորհրդարանի նախագահը:

 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց