15:47 09/09/2010 » Քաղաքական

Իրավապաշտպան. Ադրբեջանում խոսքի ազատության վիճակն ավելի է վատթարացել

Արտահայտման ազատության պաշտպանության «Article -19» կազմակերպության ղեկավար Անես Կալամարը կարծում է, որ Ադրբեջանում խոսքի ազատության հետ կապված իրավիճակը շարունակում է ծանր մնալ: «Obyektiv» հեռուստաընկերության հետ զրույցում վերջինս նշել է, թե ինքն ու իր հետ Ադրբեջան եկած 10 միջազգային կազմակերպությունների մասնակիցները համոզվել են, որ Ադրբեջանում խոսքի ազատության վիճակն ավելի է վատթարացել:
Այս մասին տեղեկացնում է «Թուրան» լրատվական գործակալությունը:

Կազմակերպության ներկայացուցիչների Բաքու կատարած այցի հիմնական նպատակն ադրբեջանցի լրագրողներին աջակցելն է: «Մենք պահանջում ենք, որպեսզի պաշտոնական Բաքուն անհապաղ ազատ արձակի ազատազրկման մեջ գտնվող լրագրող Էյնուլա Ֆաթուլաևին և բլոգերներ Էմին Միլլին ու Ադնան Գաջիզադեին»,- ասել է Կալամարը:

Անդրադառնալով Էլմար Հուսեյնովի սպանության փաստին, նա ընդգծել է, թե արտաքին ուժերի վրա բարդելու ադրբեջանական իշխանությունների փորձերն անթույլատրելի են:

Մեկ այլ հեղինակավոր «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության ներկայացուցիչ Լյուսի Մուրիլոն, իր հերթին նշել է, թե ադրբեջանական իշխանություններն անտեսում են լրագրողների դեմ իրականացվող բազմաթիվ հանցագործությունները: Տասը միջազգային կազմակերպության ներկայացուցիչների ժամանումը Բաքու ուղերձ է ադրբեջանական իշխանություններին՝ փոփոխելու իրենց մոտեցումները անկախ լրատվամիջոցների նկատմամբ»,- ասել է նա:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց