Քաղաքագետն առաջարկում է բանաձև ներկայացնել ՄԱԿ-ում

15:18 09/09/2010 » Քաղաքական

Քաղաքագետն առաջարկում է բանաձև ներկայացնել ՄԱԿ-ում

ՄԱԿ-ում Ադրբեջանի կողմից ԼՂ խնդրի վերաբերյալ բանաձևը և ընդհանրապես միջազգային կազմակերպությունների կողմից քննարկվող նման բանաձևեր պետք է ոչ գերագնահատվեն, ոչ էլ թերագնահատվեն: Խորհուրդը քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանին է, ով այսօր լրագրողների հետ հանդիպմանը հիշեցրեց, որ դրանք իրավական արժեք չունեն, խորհրդատվական բնույթի են: Նրա գնահատմամբ, Ադրբեջանը հետևողականորեն ձևավորում է միջազգային կազմակերպությունների կողմից ընդունված բանաձևերի փաթեթ:

«Այդ իմաստով այն իր գործն անում է»,-ասաց Մանասյանը, համոզմունք հայտնելով, որ Հայաստանը նույն ՄԱԿ-ի գլխավոր ասամբելայում կարող է ներկայացնել բանաձևի նախագիծ, որն ավելի մեծ ազդեցություն կունենա ու ավելի շատ ձայներ կհավաքի: «Նախագիծը պետք է մշակվի, հավատացած եմ, դա կարող ենք անել, մեր ունեցած նյութը թույլ է տալիս դա: Եվ այն բանաձևերը որոնցով մենք կմտնենք ՄԱԿ ընդունելի կլինեն բոլորի համար»,-ասաց բանախոսը:

Քաղաքագետն առաջարկեց օրինակ մի նախագիծ ներկայացնել, որտեղ ասվում է, որ կողմերը պետք է ազատեն միջազգային իրավունքի տեսակետից իրենց չպատկանող տարածքները: «Բանն այն է, որ ԼՂ ճանաչումը մերօրյա Ադրբեջանական Հանրապետության ներսում իրավական ակտ չէ, դա քաղաքական ակտ է: Իրավունքի տեսանկյունից գրավյալ տարածք ունեն ոչ թե հայերը, այլ ադրբեջանցիները: Այսօր էլ Նախիջևանը գործող Կարսի պայմանագրի համաձայն Ադրբեջանին չի պատկանում»,-ասաց Մանասյանը, ապա ավելացրեց, որ դա ընդունելի բանաձև կլինի ՄԱԿ-ում, Ադրբեջանն էլ ծանր դրության մեջ կընկնի:

«Ադրբեջանը անընդհատ քաղաքականացնում է, իսկ այդ բանաձևը խնդիրը բերում է իրավական դաշտ: Նույն բանն էլ կարելի է անել Ադրբեջանում հայերի նկատմամբ գործած ցեղասպանության վերաբերյալ»,-ընդգծեց քաղաքագետը:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց