Վաշաձեի հայտարարությունը դիլետանտության արդյունք է. Վրացական մամուլ

11:35 09/09/2010 » Քաղաքական

Վաշաձեի հայտարարությունը դիլետանտության արդյունք է. Վրացական մամուլ

Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեի դիտարկումն այն մասին, թե Հայսատանում ռուսական բազայի տեղակայման ժամկետի երկարացումը սպառնում է Վրաստանին, Ադրբեջանին, ինչպես նաեւ Հայաստանի ինքնիշխանությանը բուռն քննադատությունների առարկա է դարձել վրացական մամուլում ու փորձագիտական շրջանակներում:

«Georgian Times» էլեկտրոնային կայքը, մասնավորապես, տարօրինակ է գնահատել այն հանգամանքը, որ Վաշաձեի տխրահռչակ հայտարարությունից դեռեւս մեկ օր առաջ ԱԳ նախարարը հանդիպել էր այդ երկրում ՀՀ դեսպանին: Հանդիպումից հետո տարածված մամուլի հաղորդագրությունում կարեւորվում էր հայ-վրացական հարաբերությունների զարգացումն ու ամրապնդումը, մինչդեռ Վաշաձեն արդեն տեղյակ էր ռուսական բազայի վերաբերյալ պայմանագրից եւ ակնարկ անգամ չէր արել, որ դժգոհ է ու մտահոգ:

«Վաշաձեի հայտարարությունը հակասում է երկու երկրների միջեւ առկա հարաբերությունների ոգուն, էլ ինչի՞ մասին է խոսքը», - գրում է կայքը:

Պարբերականը տարօրինակ է համարում նաեւ այն հանգամանքը, որ էական տարբերություն կա Թբիլիսիի ավելի վաղ արված պաշտոնական հայտարարության եւ Վաշաձեի դիտարկման մեջ: Վրաստանի ԱԳՆ ներկայացուցիչն ավելի վաղ հայտարարել էր, թե համոզված է, որ Հայաստանը որեւ կերպ չի վտանգում տարածաշրջանային կայունությունը, Ռուսաստանի հետ ռազամաբազայի մասին արձանագրությունը երկարացնելով:

Պարբերականի հետ զրույցում ռուս փորձագետ Ֆելիքս Ստանեւսկին հայտնում է, թե Վաշաձեի դեմարշը իրոք դժգոհություն է առաջացրել Հայաստանում, սակայն ավելացնում է, թե հայկական իշխանություններն որեւե լուրջ հակաքայլ դժվար թե ձեռնարկեն:
«Վաշաձեն բավականին ուշացել էր իր սկանդալային հայտարարությամբ: Թե ինչու նա դա արեց, մնում է միայն գուշակել», - նշել է Ստանեւսկին, նշելով, թե, ամենայն հավանականությամբ, Վրաստանը սպասել է ՌԴ նախագահ Մեդվեդեւի Բաքու կատարած այցի ավարտին:

«Ընդհանրապես, Վրաստանին արտաքին գործերի գերատեսչությունը դիլետանտ նախարարություն է: Քթները միշտ բարձր են, սակայն իրականում պրոֆեսիոնալ կադրեր նրանք չունեն: Ինքը`  նախարարը, նույնպես դիլետանտ է, զբաղեցրել է ցածր պաշտոններ ԽՍՀՄ եւ ՌԴ արտգործնախարարություններում, եւ առանձնահատուկ արհեստավարժությամբ աչքի չի էլ ընկել», - ասել է Ստանեւսկին

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց