22:56 09/09/2010 » Քաղաքական

ՀՀ ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել վրաց գործընկերոջ հետ

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը վրացի պաշտոնակից Գրիգոլ Վաշաձեի հետ հեռախոսազրույց ունեցել է: Այս փաստը Panorama.am-ին հաստատեցին Վրաստանի արտաքին գործերի նախարարությունից` միևնույն ժամանակ ձեռնպահ մնալով զրույցի մանրամասներ հայտնելուց ու հավելյալ մեկնաբանություններից:
Հիշեցնենք, որ օրերս ադրբեջանական մամուլը հրապարակել էր Գրիգոլ Վաշաձեի հետ հարցազրույց, որտեղ Վրաստանի ԱԳ նախարարին վերագրվել էին Հայաստանի ներքին գործերին ու անվտանգությանը վերաբերող հայտարարություններ: Այս առնչությամբ ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը կարծիք էր հայտնել, որ հնարավոր է` հերթական անգամ գործ ունենք տեղեկատվության աղավաղման հետ և հայտնել էր, որ Էդվարդ Նալբանդյանը հեռախոսազրույց կունենա վրաց պաշտոնակցի հետ:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց