Նալբանդյանը միջնորդներին ասել է, որ ԼՂ անմիջական մասնակցությունը բանակցություններին անհրաժեշտություն է

14:44 09/09/2010 » Քաղաքական

Նալբանդյանը միջնորդներին ասել է, որ ԼՂ անմիջական մասնակցությունը բանակցություններին անհրաժեշտություն է

Այսօր արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է տարածաշրջանային այցի շրջանակներում Երևան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեին, Ռոբերտ Բրադկեին, Իգոր Պոպովին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:

ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, համանախագահները արտգործնախարար Նալբանդյանին ներկայացրել են նախորդ օրերին Բաքվում և Ստեփանակերտում` Ադրբեջանի և Արցախի իշխանությունների հետ ունեցած իրենց ունեցած քննարկումների արդյունքները:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի անմիջական մասնակցությունը խաղաղ կարգավորման բանակցություններին անհրաժեշտություն է և զգալիորեն կնպաստի հիմնախնդրի կարգավորմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան շփման գծում տեղի ունեցած սադրանքները և դրանց հնարավոր հետևանքները բանակցային գործընթացի և հակամարտության գոտում իրադրության վրա:
Զրուցակիցները քննարկել են առաջիկա անելիքները, բանակցությունների շարունակումը մադրիդյան առաջարկությունների հիման վրա:

 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց