ԼՂՀ ԱԳՆ. Պարոն Ֆասիեն չի սխալվել

18:12 09/09/2010 » Քաղաքական

ԼՂՀ ԱԳՆ. Պարոն Ֆասիեն չի սխալվել

ԼՂՀ արտգործնախարարությունը հանդես է եկել Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեի հայտարարության մեկնաբանությամբ:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների Ստեփանակերտ կատարած վերջին այցի ժամանակ, ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասյեն, պատասխանելով լրագրողների հարցերին, հայտարարել է, որ «...մենք հատել ենք ոչ թե սահմանը, այլ շփման գիծը»:
Պարոն Ֆասյեն, լինելով շատ փորձառու դիվանագետ, չի սխալվել ասելով, որ համանախագահները հատել են ոչ թե սահմանը, այլ շփման գիծը, միանգամից երկու պատճառներով: Նախ, ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հատել են ԼՂՀ և ԱՀ ԶՈՒ շփման գիծը հենց ԼՂՀ տարածքից, որն առայսօր օկուպացված է Ադրբեջանի կողմից: Երկրորդը, դա շփման գծի հենց այն հատվածն է, որն Ադրբեջանի համառ և ագրեսիվ ջանքերի շնորհիվ վերջին ժամանակներս աստիճանաբար վերածվում է ԼՂՀ և ԱՀ ԶՈՒ դիմակայության:
Այդ իսկ պատճառով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն անձամբ են իրականացրել դիտարկումը` շփման գծի հատումով` նպատակ ունենալով նվազեցնել ԼՂՀ և ԱՀ զինված ուժերի միջև դիմակայության աստիճանը»,-ասված է հայտարարության մեջ:
 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց