Ա.Սաֆարյան. «45-50 օր հետո համանախագահները կներկայացնեն շրջանակային փաստաթուղթ»

17:25 09/09/2010 » Քաղաքական

Ա.Սաֆարյան. «45-50 օր հետո համանախագահները կներկայացնեն շրջանակային փաստաթուղթ»

«Իմ դիտարկումներով, առաջիկա 45-50 օրերի ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մաքոքային դիվանագիտությունը մեր տարածաշրջանում աշխուժանալու է մեկ նպատակով»,- Panorama.am-ի հետ զրույցում գնահատելով ընդհանուր իրավիճակն ու ներքաղաքական տարատեսակ մեկնաբանությունները` ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը:

Իսկ նպատակը, ըստ նրա, ուղղակիորեն կապված է ՌԴ արտգործնախարար Լավրովի վերջերս արված հայտարարության հետ, այն է` այն կետերը, որոնց առումով արդեն ձեռք է բերվել համաձայնություն և այն «երկու-երեք» կետերը, որոնց վերաբերյալ դեռևս համաձայնություն չկա, այդ ամենը ֆիքսել մեկ փաստաթղթում և ներկայացնել Ադրբեջանի և Հայաստանի նախագահներին:

«Կարծում եմ ՄԽ համանախագահների հանձնարարությունն ու առաքելությունն այս ժամանակահատվածում հենց դա է, իսկ նպատակն էլ ըստ երևույթին այն է, որ հնարավորություն գտնվի ԵԱՀԿ գագաթաժողովի շրջանակներում կամ հանդիպացնել երկու նախագահներին, կամ արտգործնախարարներին` անցումային ու շրջանակային փաստաթուղթը ստորագրելու համար» ,- նշեց պատգամավորը:

Քանի որ բազմաթիվ վերլուծություններում որոշ քաղաքական գործիչներ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում առանձին ուշադրություն են հրավիրում Ադրբեջանում նոյեմբերին սպասվող ընտրություններին, Ա.Սաֆարյանից հետաքրքրվեցինք` իր կողմից նախանշված 45-50 օրերը և՞ս կապ ունեն ընտրությունների հետ:

Պարզվեց, որ որևէ զուգահեռ գոնե ինքը ընտրությունների ու ՄԽ համանախագահների գործողություններում չի տեսնում, այլ պարզապես նկատի ունի հոկտեմբերի վերջին Աստանայում սպասվող ԵԱՀԿ գագաթաժողովը:
 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց